Artsakhpress

Հասարակական

Վիզուալիզացիայի մասնագետը Ստեփանակերտի «Թումո» կենտրոնում դասախոսություններ է վարում

Ստեփանակերտի «Թումո» ստեղծարար տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում հյուրընկալվել է «Պանարմենիան մեդիա գրուպ» ընկերության գլխավոր դիզայներ, տվյալների վիզուալիզացիայի մասնագետ, լրագրող, բլոգեր Սեդրակ Մկրտչյանը, ով հունիսի 8-ից հանդես է գալիս տվյալների վիզուալիզացիայի (մտավոր պատկերացում) ու ինֆոգրաֆիկայի մասին դասախոսությամբ:

Վիզուալիզացիայի մասնագետը Ստեփանակերտի «Թումո» կենտրոնում դասախոսություններ է վարում

Վիզուալիզացիայի մասնագետը Ստեփանակերտի  «Թումո»   կենտրոնում  դասախոսություններ  է  վարում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սեդրակ Մկրտչանը նշել է, որ դասախոսությունն ինֆոգրաֆիկայի վերաբերյալ ներածական գիտելիքներ տրամադրելու ուղղվածություն ունի:

«Ինֆոգրաֆիկան ինֆորմացիայի և տվյալների գրաֆիկորեն վիզուալ ներկայացման մի ձև է, որը հնարավորություն է տալիս արագ և պարզ ամբողջական տեղեկատվությունը ներկայացնելու։ Ինֆոգրաֆիկան պետք է բաղկացած լինի 3 մասից՝ վիզուալիզացումից, կոնտենտից և գիտելիքից։ Վիճակագրությունը և փաստերը սովորաբար ապահովում է ինֆոգրաֆիկայի կոնտենտային հատվածը. նրանց ստացման աղբյուրները բազմաթիվ են։

Ինֆոգրաֆիկայի մյուս կարևոր ասպեկտն այն է, որ, ներկայացնելով այդ տվյալները, ինֆոգրաֆիկան այդ տեղեկատվության որոշակի բացահայտում է տալիս, որն էլ հենց գիտելիքն է։ Ինֆոգրաֆիկան կարող է շատ արդյունավետ գործիք հանդիսանալ, սակայն չպետք է մոռանալ, որ նրա հիմնական իմաստը տվյալների և տեղեկատվության տրամադրումն է»,-ասել է Ս. Մկրտչյանը և ընդգծել, որ Արցախի երեխաները բավականին խելացի ու բանիմաց են ու ամենակարևորը մեծ սիրով ու հետաքրքրությամբ են մասնակցում դասընթացին։

Ս. Մկրտչյանի խոսքով` այս ոլորտում ինքը բավականին երկար է աշխատել ու գտնում է, որ իր գիտելիքներով ի վիճակի է կիսվել սովորողների հետ: Դասընթացը ներկայացնում է 2 առարկաների միաձուլում, որն իրենից ներկայացնում է գրաֆիկական դիզայն և տվյալների լրագրություն, որոնք վերաբերում են աշխատանքների տվյալներին:


«Այժմ պրակտիկ աշխատանքներ ենք կատարում: Նպատակն այն է, որ սովորողները կարողանան թղթի վրա նորմալ նկարեն վերջնական աշխատանքը, որից հետո կաշխատենք համակարգչի օգնությամբ: Ոլորտը շատ կարևոր է, որովհետև տվյալների ինֆոգրաֆիկան ու տվյալների բազան ներկա փուլում աշխարհում լուրջ զարգացում է ապրում: Նպատակներից մեկն էլ այն է որ որոշակի բովանդակությամբ հոդվածներ, վիճակագրություն, առօրյա լուրեր ինֆոգրաֆիկայի տեսքով ներկայացնել, որոնք հրապարակվելով դրանք ավելի հասանելի կլինեն ընթերցող հասարակությանը, հեռուստադիտողներին: Կցանկանայի այստեղ վիզուալիզացիայի ձիրքն ավելի զարգացնել: Համոզված եմ, որ դասընթացներից հետո մենք ունենալու ենք որակյալ մասնագետներ: Այս փուլում փորձում եմ երեխաների մոտ առաջացնել սեր ու հետաքրքրություն այս առարկայի հանդեպ»,-ավելացրել է Ս. Մկրտչյանը և նշել, որ դասընթացի մասնակիցները հետագայում կկարողանան ավելի զարգանալ, աճել ու դառնալ լիարժեք մասնագետներ:


Ս. Մկրտչյանի հավաստմամբ` նման դասընթացների արդյունքում տարբեր ոլորտներում կունենաք լուրջ հաջողություններ` թե´ լրատվական, թե´ քարոզչական դաշտերում և թե´ յուրաքանչյուր տվյալների վիզուալիզացիայում. դրանք զարգանում են տարիներ շարունակ, և ինքը համոզված է, որ ավելի ու ավելի մեծ պահանջարկ ենք ունենալու ու մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները մենք ինֆոգրաֆիկայի միջոցով հաղորդելու ենք` այն ավելի հանրային դարձնելու համար` օգտագործելով վիճակագրական ու պատմական փաստեր:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search