Artsakhpress

Հասարակական

Կրթական համակարգի երկու օղակ դեռ չեն կայացել. ՀՀ ԿԳ նախարար

Այսօր Արցախի պետական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանդիպումը ԼՂՀ կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ:

Կրթական համակարգի երկու օղակ դեռ չեն կայացել. ՀՀ ԿԳ նախարար

Կրթական համակարգի երկու օղակ դեռ չեն կայացել. ՀՀ ԿԳ նախարար

 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարները նախ ծաղիկներ են խոնարհել արցախյան ազատամարտում ԱրՊՀ զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշաքարին:

Հանդիպման ժամանակ, ողջույնի խոսքում ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը նշել է, որ ՀՀ և ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների միջև ձևավորված համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչը մեծապես նպաստում է ոլորտում տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը:

 Հանդիպմանը քննարկվել են Արցախում գիտության ու կրթության զարգացմանը և այդ ոլորտում երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն իր խոսքում անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության ոլորտում կատարված աշխատանքներին ու առկա խնդիրներին:

«Այսօր մեր բոլոր կրթական չափանիշները համապատասխանում են միջազգային ընդունված ձևաչափերին: Հայաստանի կրթական վկայականները պետք է ընդունելի լինեն ամբողջ աշխարհում և ոլորտում իրականացված բարեփոխումների հիմքում դրված է եղել այս խնդիրը: Այսօր առաջնային է մնում կրթության որակի պահպանման և վերականգնման խնդիրը»,- ասել է Լ. Մկրտչյանը:

Այդուհանդերձ, նույնիսկ կրթական բարեփոխումների արդյունքում, ըստ Լ. Մկրտչյանի կրթական 2 օղակ՝ ավագ դպրոցները և մագիստրատուրան չեն կայացել:

 «Չենք կարողանում հանրակրթությունից ապահովել սահուն բովանդակային անցում դեպի մասնագիտական կրթություն, ինչը ավագ դպրոցների խնդիրն է: Բացի այդ, չենք կարողանում բակալավրիատի կրթությունից հետո ճիշտ որոշել մագիստրատուրայի կրթության վիճակը, որը ապահովում է մեր անցումը դեպի գիտություն և որակյալ աշխատաշուկա»,- պարզաբանել է Լ. Մկրտչյանը:

 Անդրադառնալով կրթական ծրագրերի բեռնաթափմանը ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ նման գործընթացի անհրաժեշտություն, իրոք, զգացվում է:

 

Հանդիպմանը Լ. Մկրտչյանը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին կրթության և գիտության ոլորտներում առկա խնդիրներին, բարեփոխումներին, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերի ընթացքին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search