Artsakhpress

Սպորտ

«Եվրո 2016». Պայքարը կավարտեն D թիմերը

«Եվրո 2016»-ի մահվան խմբում պայքարը մոտենում է իր ավարտին: Վերջին տուրում կմրցեն առաջատարներն ու ետնապահները:

«Եվրո 2016». Պայքարը կավարտեն D թիմերը

«Եվրո 2016». Պայքարը կավարտեն D թիմերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 հունիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիա-Խորվաթիա, Չեխիա-Թուրքիա հանդիպումների նախախաղային տեսությունը:

Իսպանիա-Խորվաթիա: Իսպանիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունում շարունակում է հիանալի արդյունքներ գրանցել: Վիսենտե դել Բոսկեի ֆուտբոլիստները առաջին 2 հանդիպումներում կարողացան առավելության հասնել Չեխիայի և Թուրքիայի ազգային ընտրանիների նկատմամբ: Հատկապես ուշադրության է արժանի Թուրքիայի նկատմամբ տոնած հաղթանակը: «Կարմիր ֆուրիա»-ն 3 անպատասխան գնդակ ուղղարկելով թուրքերի դարպասը՝ տարավ «Եվրո 2016»-ի առաջին խոշոր հաղթանակը: Նոլիտոն և Ալվարո Մորատան սկսել են հիանալի համագործակցել խաղադաշտում:

Խորվաթիայի հավաքականը վստահ մեկնարկից հետո մի փոքր թուլացրեց զգոնությունը և 2-րդ տուրում կորցրեց հաղթանակը Չեխիայի դեմ խաղում: Երկրպագուների անվայել պահվածքի պատճառով մրցավարը ստիպված եղավ դադարեցնել խաղը:  Խորվաթներն այդ խաղում ունեին 2 գնդակի առավելություն, սակայն վերջնամասում ձեռքից բաց թողեցին ամեն ինչ: Երկրպագուների ոչ ֆուտբոլային պահվածքից հետո Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվեց ՈՒԵՖԱ-ի կողմից: Խորվաթիա-Իսպանիա դիմակայությունը կորոշի D խմբի հաղթողին: Հանդիպումը կկայանա Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:

Երկու հավաքակնների միջև Եվրոպայի առաջնությունների շրջանակներում առաջին և միակ հանդիպումը կայացել է «Եվրո 2012»-ի եզրափակիչ փուլում` լեհական  Գդանսկում: «Կարմիր ֆուրիա»-ն Խեսուս Նավասի միակ գնդակի շնորհիվ հաղթեց՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը խմբային  փուլում: Անկյունային հարվածներով Իսպանիան խոշոր առավելություն է ունեցել 11-ը 4-ի դիմաց: Բացարձակ կոպիտ եղել են խորվաթները և ստացել 6 դեղին քարտ: Թիմերը միմյանց միջև անկացրել են նաև 4 ընկերական հանդիպում: Դրանցում  երկու հաղթանակ ունեն իսպանացիները, մեկ՝ խորվաթները: Մեկ անգամ էլ խաղաղ ելք է արձանգրվել: Եվրոպայի գործող չեմպիոնները խորվաթների հետ խաղերում դարձել են 5 գոլի հեղինակ՝ սեփականն ընդունելով 4-ը:

Թուրքիա-Չեխիա: Թուրքիայի ազգային հավաքականը «Եվրո 2016»-ի առաջին երկու հանդիպումներում պարտություններ է կրել Խորվաթիայի և Իսպանիայի ազգային ընտրանիներից: Թուրքիայի հավաքականը այս խաղում նույնիսկ հաղթելու դեպքում պայքարը շարունակելու չնչին հնարավորություններ կունենա: Չեխիայի ընտրանին կամային հիանալի որակների շնորհիվ կարողացավ Խորվաթներից կորզել այդքան կարևոր 1 միավորը: Այս խաղում հաղթելու դեպքում Չեխիան լավագույն 3-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբների մեջ կարող է ստանալ պայքարը 1/8 եզրափակիչում շարունակելու հնարավորություն: Չեխիա-Թուրքիա հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 23:00-ին:

Չեխիայի և Թուրքիայի հավաքականները Եվրոպայի առաջնության շրջանակներում հանդիպել են 3 անգամ: Թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել է Թուրքերի առավելությամբ 3-2 հաշվով: Հետագայում երկու ընտրանիները փոխանակել են մեկական հաղթանակ: Դիմակայությունում Չեխերն առավելություն ունեն: Թուրքերը խփել են 6 գնդակ՝ սեփականն ընդունելով 4-ը: Անկյունային հարվածներով Թուրքիան առավելություն ունի՝ 13-ն ընդեմ 10-ի: 7-ական դեղին քարտերով թիմերը հավասար ցուցանիշ են գրանցել: Միակ կարմիր քարտին արժանացել է Թուրքիայի հավաքականի դարպասապահ Վոլկան Դեմիրելը 2008-ին: Աշխարհի առաջնության շրջանակներում հավաքականների ուղիները երբևէ չեն խաչվել: Հավաքականներն անցկացրել են նաեւ 6 ընկերական խաղ:Թուրքերն ակտիվում ունեն մեկ հաղթանակ՝ չեխերի 4-ի դիմաց: Միակ ոչ-ոքին գրանցվել է 2006-ի մարտի 1-ին: Թիմերը փոխանակվել են 2-ական գոլերով: Ընկերական խաղերում Չեխիան կարողացել է դառնալ 16 գոլի հեղինակ, սեփականը ընդունելով միայն 5-ը:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search