Չինաստանի Հայկական համայնքը Արցախին օժանդակելու համար դրամահավաք է կազմակերպել, որի արդյունքում հավաքված գումարը փոխանցվել է Արցախի կառավարության կողմից հաստատված հաշվեհամարին:
Չինաստանի Հայկական համայնքը դրամահավաք է կազմակերպել Արցախի համար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դրամահավաքն անցկացվել է առցանց եղանակով, որին ակտիվորեն մասնակցել են Չինաստանում սովորող հայ ուսանողներն ու համայնքի անդամները:
Չինաստանի Հայկական համայնքն անկախ կազմակերպություն է, որը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալում: Հատկանշական են երկրում բնակվող հայերին միավորելը, Հեռավոր Արեւելքում հայապահպանությանը նպաստելը, չինացի ուսանողներին Հայաստանում սովորելու համար կրթաթոշակի հատկացումը, Չինաստանում հայկական ներկայության պատմության վերաբերյալ «Գյուլբենկյան» հիմնադրամի հետ կատարվող ուսումնասիրությունները, Չինաստանում Հայկական ուսանողական միության գործունեությունը, Հայ հետազոտողների եւ ուսանողների ամենամյա առցանց գիտաժողովը եւ այլն: