Հռոմի Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել սիրիական ճգնաժամի կարգավորման խաղաղ, քաղաքական ճանապարհ գտնել` բացառելով ռազմական լուծումը:
Ֆրանցիսկոս պապը կրկին կոչ է արել սիրիական ճգնաժամի հարցում խաղաղ լուծում գտնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Անհրաժեշտ է հաղթահարել անտարբերությունը և ամբողջ ուժով հաստատել, որ խաղաղությունը Սիրիայում հնարավոր է: Խաղաղությունը Սիրիայում հնարավոր է»,- РИА Новости-ի փոխանցմամբ` հայտարարել է Ֆրանցիսկոս պապը երեքշաբթի իր հղած ուղերձում, որը նվիրվում է սիրիացի ժողովրդին աջակցության միջազգային կաթոլիկ Caritas Internationalis բարեգործական կազմակերպության արշավի մեկնարկին:
«Բոլորը պետք է ընդունեն, որ Սիրիայում չի կարող ռազմական ճանապարհով լուծում գտնվել, այլ միայն քաղաքական: Միջազգային հանրությունը պետք է աջակցի խաղաղ բանակցություններին, որոնք կոչված են ազգային միասնության կառավարություն ստեղծելուն»,-հավելել է Հռոմի պապը:
Հռոմի սրբազան քահանայապետը կոչ է արել հավատացյալներին աղոթել Սիրիայում խաղաղության համար: