Չարտերային չվերթները Ռուսաստանից Թուրքիա կարող են վերսկսվել հուլիսի ավարտին: РБК-ի փոխանցմամբ` այս կանխատեսումներով «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում հանդես է եկել ՌԴ Տուրօպերատորների ասոցիացիայի (АТОР) գործադիր տնօրեն Մայա Լոմիձեն:
ՌԴ տուրօպերատորները հայտնել են դեպի Թուրքիա չարտերային չվերթներ սկսելու ժամկետները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վերջինս պարզաբանել է, որ նախ պետք է հանվի չարտերային չվերթներ իրականացնելու արգելքը, որին պետք է հետևի «Ռոսավիացիայի» հրահանգը և միայն դրանից հետո կարող են թռիչքներ կազմակերպվել: Լոմիձեի կանխատեսումներով` հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին արդեն չվերթներ կիրականացվեն:
Անցյալ ուրբաթ ՌԴ կառավարության մամլո ծառայությունը տեղեկացրել էր, որ երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է գերատեսչություններին մեկ շաբաթյա ժամկետում կառավարությանը ներկայացնել դեպի Թուրքիա չարտերային չվերթների վերականգնման մասին առաջակները: