Չինաստանի տասը տարածաշրջաններում առնվազն 164 մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւների եւ դրանց հարուցած հեղեղումների հետեւանքով:
Չինաստանում առնվազն 164 մարդ Է զոհվել տեղատարափ անձրեւների հետեւաքով, եւս 125-ն անհայտ կորել Է
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչպես հուլիսի 25-ին հաղորդել Է «Սինա» լրատվական պորտալը, եւս125 բնակիչ համարվում Է անհայտ կորած:
Պորտալի տվյալներով տարերքի հարվածը վնաս Է հասցրել ընդհանուր առմամբ14,8 միլիոն մարդու, եւս 514 հազարը տարահանված Է վտանգավոր շրջաններից: Առնվազն 125 հազար ժամանակավորապես բնակափոխ անձինք զրկվել են օթեւանից: Տարերքը ոչնչացրել Է 126 հազար շենք, եւս 344 հազար շինություն տարբեր վնասվածքներ Է ստացել: ՝
Աղետից ուղղակի տնտեսական վնասն արդեն հասել Է 31,14 միլիարդ յուանի (շուրջ 4,66 միլիարդ դոլարի): Ինչպես նշել Է «Սինան», վատ եղանակը վնասներ Է պատճառել կենտրոնական ենթակայության Պեկին եւ Տյանցզին քաղաքներին, Հեբեյի, Շանսիի, Լյաոնինի, Ցզիլինի, Հեյլունցզյանի, Շանդունի եւ Հենանի նահանգներին, ինչպես նաեւ Ներքին Մոնղոլիայի Վարչական Շրջանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: