Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Մոսկվայում վաղուց արդեն գիտեն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք պատմության մեջ չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այսինքն Մոսկվան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք:
Մոսկվայում վաղուց գիտեն, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս. Զատուլին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին mediametrics.ru -ին հայտնել է ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով օրերս փորձագիտական ակումբի անդամ Ալեքսեյ Ֆենենկոյի հարցազրույցը, որտեղ նա նշել է, որ «Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն ավելի մոտ է ադրբեջանական, քան հայկական կողմին»:
«Պարոն փորձագետը, խոսելով այն մասին, որ Ադրբեջանին պետք է վերադարձվեն Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շուրջ գտնվող 7 շրջանները, խոստովանում է, որ ինքը՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի պատկանել Ադրբեջանին և չի վերադարձվի իրեն»,- ասել է նա:
Զատուլինի կարծիքով՝ նման ադրբեջանամետ հայտարարությունները «ինչ-որ փորձագետ Ֆենենկոյի» կողմից ոչ մի դեր չեն խաղում: