Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո ձերբակալված զինվորներից 758-ը դատախազության պահանջով ազատ են արձակվել։
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվածներից 758 զինվոր ազատ է արձակվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հուլիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Hurriyet կայքի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի հատուկ բյուրոյի կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում հեղաշրջման փորձի իարկանացման մեջ մեղադրվող 989 զինվորներ կրկին հարցաքննության են ենթարկվել։
Դատախազությունը հարցաքննությունից հետո դատարանից պահանջել է 758 զինվորի ազատ արձակել, որն էլ բավարարվել է դատարանի կողմից։