Ուկրաինայի նախարարների կաբինետը աշխատավարձի նոր չափ է սահմանել երկրի նախագահ Պյոտոր Պորոշենկոյի համար` զգալի նվազեցնելով նախկին աշխատավարձի չափը:
Ուկրաինայում կրճատել են նախագահի աշխատավարձը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ria.ru-ի փոխանցմամբ՝ ըստ այդմ, նախագահը ստանում է 28.000 գրվեն (547.000 դրամ), մինչդեռ նախկինում գումարի չափը կազմել է 30.980 գրիվեն: Նշվում է, որ նախագահից զատ կրճատվել է նաև առաջին փոխվարչապետի աշխատավարձի չափը:
Աղբյուրը մանրամասնում է, որ աշխատավարձի վերաբերյալ փոփոխություններն իրականացվել են 2016թ. մայիսին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: