Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները հասել են Ֆրանսիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքին՝ Մարսելին:
Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները հասել են Մարսելին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհները հասել են Ֆրանսիայի՝ մեծությամբ երկրորդ քաղաքին՝ Մարսելին: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են մետ 1800 հրշեջներ: Հրդեհն արդեն մի քան ի տուն է ոչնչացրել Վիտրոլ կոմունայում, կրակից տուժել է նաեւ Ֆոս-սյուր-Մեր կոմունան, փոխանցում է BBC-ն:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը հայտարարել է, որ հրդեհներն ընդգրկել են ավելի քան 2 հազար հեկտար մակերես, եւ առայժմ չի հաջողվում կանգնեցնել կրակի տարածումը: Խիտ ծխի պատճառով Մարսելի օդանավակայանում հետաձգվել են մեծ թվով կոմերցիոն չվերթներ:
Քաղաքի իշխանությունները վարորդներին խորհուրդ են տվել ճանապարհներին մեծ ուշադրություն դրսեւորել: Հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհների հետեւանքով երկու մարդ է տուժել, ավերվել է մինչեւ 25 տուն: