Artsakhpress

Հասարակական

«Պատանի երկրապահ» ճամբարում հանգստացած արցախցիները անչափ տպավորված են (լուսանկարներ)

Օգոստոսի 1- 8-ը ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի անմիջական նախաձեռնությամբ կազմակերպված «Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական ճամբարում հանգիստն անցկացրած Արցախի երեխաները տուն են վերադարձել:

«Պատանի երկրապահ» ճամբարում հանգստացած արցախցիները անչափ տպավորված են (լուսանկարներ)

«Պատանի երկրապահ» ճամբարում հանգստացած արցախցիները անչափ տպավորված են (լուսանկարներ)

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ստեփանակերտի թիմի ղեկավար Իվետա Թադևոսյանը՝ ավելացնելով, որ ստեփանակերտցիներից բացի ճամբարին մասնակցել են նաև Մարտակերտի և Հադրութի թիմերը՝ ընդհանուր առմամբ 10-15 տարեկան 63 երեխա:

Ճամբարն անցկացվել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի վարչական տարածքում՝ Սևանա լճի անտառային ափամերձ գոտու հատվածում:  

 «Կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ համաձայնեցնելով՝ ճամբարականների 10-րդ հոսքի ղեկավար էի ընտրվել: Ըստ ճամբարի կարգացուցակի՝ կազմակերպվել է տարաբնույթ միջոցառումներ՝ զանազան պարապմունքներ, սպորտային մրցումներ, դաստիարակչական և իրավական աշխատանքներ. կազմակերպվել է նաև արշավ դեպի Սևանա կղզի: ՊՆ և ԱԻՆ ներկայացուցիչները տարբեր թեմաների շուրջ կազմակերպել են դասընթացներ: Դասախոսությամբ հանդես են եկել հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչները»,- մանրամասնել է Ի. Թադևոսյանը, ով, ի դեպ «Պատանի երկրապահ» ակումբի կողմից պարգևատրվել է նաև ՀՀ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական ճամբարում ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար պատվոգրով:

Իվետա Թադևոսյանը նշել է, որ «Պատանի երկրապահ» ակումբի ուսումնամարզական ճամբարի ղեկավար Նարեկ Գասպարյանը ուշադրությունը կենտրոնացրել էր երեխաների մեջ ռազմահայենասիրական դաստիարակության վրա. նա առանձնակի ուշադրություն էր հատկացրել Ստեփանակերտի թիմին:

Դիանա Առուստամյանը, ով եղբոր հետ Ռուսաստանից էր եկել Արցախում տատիկի մոտ հանգստանալու համար, ուրախությամբ ընդգծել է. «Իմ բարեկամուհիները, ովքեր արդեն եղել էին ճամբարում, մեզ խորհուրդ են տվել բաց չթողնել հնարավորությունը և գալ ճամբար: Չնայած դժվարությամբ եմ հայերեն խոսում, բայց դա չէր խոչընդոտում նոր ընկերներիս հետ շփումներին: Ես արդեն կարողանում եմ երգել մեր պետական օրհներգը և ռազմահայրենասիրական երգեր, ինչի համար ես և ուրախ եմ, և հպարտ: Ես հայրենիքիս հետ կապված հաճելի հուշեր կտանեմ ինձ հետ տուն»:

Ճամբարում հանգստացած Արցախի բոլոր մասնակիցները գոհ ու շնորհակալ են իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրության ու հոգացության կապակցությամբ, առանձնապես տպավորված են թե Նարեկ Գասպարյանից, թե փոխնախագահ Արմեն Հախումյանցից և թե մնացած աշխատակիցներից:




     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search