iPhone 7-երը եւ երկրորդ սերնդի Apple Watch-երը կաշխատեն TSMC թայվանական ընկերության արտադրած չիպերով:
Apple-ը կհրաժարվի Samsung-ի արտադրած չիպերից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է Life.ru-ը:
Առայժմ Apple-ի սարքերում Samsung-ի, ինչպես նաեւ TSMC-ի արտադրության չիպեր են օգտագործվում: Թայվանական Central News Agency պարբերականի փոխանցմամբ՝ Կուպերտինոյում TSMC-ի օգտին վերջնական որոշում են կայացրել:
Թայվանական ընկերությունը A10 պրոցեսորներ կարտադրի նոր սմարթֆոնների եւ պլանշետների համար: