Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի լողափնյա վոլեյբոլի տղամարդկանց պայքարում ոսկե մեդալ են նվաճել Բրազիլիան ներկայացնող Ալիսոն Սերուտին ու Բրունու Շմիդտը:
Ռիո-2016. Լողափնյա վոլեյբոլում ամենուժեղը բրազիլացիներն էին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Եզրափակիչում նրանք 2:0 (21:19, 21:17) հաշվով հաղթել են Պոլոլ Նիկոլաի Դանիելո Լուպո իտալական զույգին:
NEWS.am-ի փոխանցմամբ՝ բոնզե մեդալի են արժանացել հոլանդացիներ Ալեքսանդրու Բրաուերուն ու Ռոբերու Մեուվսենը, որոնք ուժեղ են գտնվել Ռուսաստանի զույգից: