Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես պետական կազմավորում կայացել է:
Զատուլին. Լեռնային Ղարաբաղում կան պետության բոլոր ատիբուտները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այն գոյություն ունի, օժտված է պետության բոլոր ատրիբուտներով: Այս մասին «Նոյյան Տապան»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Սփյուռքի եւ ինտեգրացիայի ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտ) տնօրեն Կոնստանտին Զատուլինը:
Զատուլիի խոսքով՝ դրանում համոզում է ոչ այնքան սեփական բանակի կամ անվտանգության սեփական ծառայությունների առկայությունը, որքան այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական հակամարտության ամբողջ ընթացքում տեղի են ունենում ժողովրդավարական գործընթացներ, ընտրություններ եւ վերընտրություններ են անցկացվում, որոնցից մեծ մասին, 1994 թվականից ի վեր, ես որպես դիտորդ եմ մասնակցել: Դրանք եղել են եւ՛ նախագահական, եւ՛ խորհրդարանի պատգամավորների ընտրություններ: Լեռնային Ղարաբաղում մարդիկ իշխանությունը ժառանգաբար չեն փոխանցում, այլ ժողովրդական ներկայացվածության համար ժողովրդավարական ճանապարհներով են պայքարում:
Զատուլինի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի տնտեսությունը, չնայած, անշուշտ, տուժում է շրջափակման եւ հակամարտության այլ հետեւանքների պատճառով, այսպես կոչված ճանաչված պետություններին շատ միավորներ կզիջի, քանի որ մարդիկ սովոր են եւ ցանկանում են աշխատել, Հայաստանի եւ հայկական սփյուռքի կողմից աջակցություն կա, բնակլիմայական պայմանները բարենպաստ են: Այդ տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը շատ ավելի ինքնաբավ պետություն է՝ ի տարբերություն ՄԱԿ անդամ պաշտոնապես ճանաչված շատ պետությունների:
«Լեռնային Ղարաբաղը որպես խամաճիկային պետություն, որպես «չպետություն» կամ սեւ խոռոչ ներկայացնելու բոլոր փորձերը, որ քարոզչական պլանում նախաձեռնում են Ադրբեջանի իշխանությունները, իմ կարծիքով, հիմնված են խանդի, այդ տարածքները կորցնելու դառնության եւ 90-ական թվականների ռազմական բախումներում կրած ցավալի պարտությունների վրա: Բայց դրանք չեն արտացոլում օբյեկտիվ իրականությունը: Ես համոզված եմ, որ առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերջնական խոսքի հակամարտության կարգավորումն անհնարին է»,- նշել է Զատուլինը:
Նրա խոսքով՝ Հայաստանն անկասկած Լեռնային Ղարաբաղին լուրջ աջակցություն է ցուցաբերում, սակայն դեռ հարց է, թե ով ավելի շատ ազդեցություն ունի ներքին կյանքի վրա՝ Հայաստա՞նը Լեռնային Ղարաբաղի, թե՞ Լեռնային Ղարաբաղը՝ Հայաստանի. «Ինչպես գիտենք, հայ հանրության մեջ այս առումով կարծիքները բազմազան են»: