Artsakhpress

Միջազգային

ԻՊ-ն Անկարայի կենտրոնում վարձակալած բնակարանում ծայրահեղական իսլամ է քարոզում անչափահասներին. «Միլլիյեթ»

Թուրքական «Միլլիյեթ» թերթի լրագրող Փաշա Ալյուրթն իր իսկ նախաձեռնած լրագրողական հետաքննության ընթացքում պարզել է, որ Անկարայի կենտրոնում գտնվող շենքերից մեկում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները բնակարան են վարձել, որտեղ ծայրահեղական իսլամիստական քարոզչություն են իրականացնում անչափահասների շրջանում:

ԻՊ-ն Անկարայի կենտրոնում վարձակալած բնակարանում ծայրահեղական իսլամ է քարոզում անչափահասներին. «Միլլիյեթ»

ԻՊ-ն Անկարայի կենտրոնում վարձակալած բնակարանում ծայրահեղական իսլամ է քարոզում անչափահասներին. «Միլլիյեթ»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Լրագրողի փոխանցմամբ՝ բնակարանում ԻՊ-ի քարոզներին մասնակցում է 30 երեխա, որոնցից 25-ը՝ աղջիկ: Նրանց տարիքը տատանվում է 9-17-ի միջև: Իսկ բնակարանի մեկ ամսվա վարձը, ըստ Ալյուրթի, մոտ 1.300 ԱՄՆ դոլար է:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան շտապել է արձագանքել այս հոդվածին և հայտարարել է, որ Թուրքիան ԻՊ-ի դեմ պայքարում ամենահետևողական երկիրն է:

«Մենք մեծ պայքար ենք տանում օտար ահաբեկիչների դեմ: Թուրքիան այս առումով ամենահետևողական երկիրն է: Մենք Թուրքիայից վտարել ենք 98 երկրից եկած 3.790 ահաբեկչի», -ԹԵՐԹ.ամ-ի փոխանցմամբ՝ ասել է Ալան: 

Ի դեպ, լրագրողների կողմից սա առաջին ահազանգը չէ, որը վերաբերում է Անկարայի և Ստամբուլի տարածքում ԻՊ-ի կողմից տարվող բացահայտ ու անխոչընդոտ քարոզչական գործունեությանը: 

 


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում անչափահաս տղայի սպանությունը պատվիրված է եղել, կատարողն էլ սպանությունից առաջ մանեկենի վրա փորձեր է կատարել

Ընդունվեց ԼՂ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը

Արցախում թողած գույքի իրավունքը չի վտանգվի, եթե հաշվառման հասցեն փոխվի. Սահակյան

ՀՀ կառավարությունը կհատկացնի 2 մլրդ դրամ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին առաջնային սպառողական ծախսերը հոգալու համար

Արցախից բռնի տեղահանվածներին օգնելու առաջին փուլին հաջորդելու են ավելի լուրջ ու բարդ փուլեր. Շաքե Իսայան

Գնացել էր դեպքի վայր՝ վիրավորներ տարհանելու, պատահաբար տեսել է մոր դիակը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը

Սյունիքի մարզում ՊՆ մեքենա է կողաշրջվել. հոսպիտալացված զինծառայողներ չկան

Search