Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ստորագրահավաք է սկսվել Թուրքիային մոնիթորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակին հետ վերադարձնելու հարցով:
ԵԽԽՎ-ում Թուրքիայի դեմ ստորագրահավաք է սկսվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:
«ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Փարիզում, ստորագրահավաք է... Թուրքիային պետք է հետ վերադարձնել իր նախկին կարգավիճակը` որպես մոնիտորինգի տակ գտնվող երկիր՝ ելնելով այդ երկրում մարդու իրավունքների զանգվածային խախտումներից»,- գրել է Ֆարմանյանը: