Թուրքիայում հեղաշրջման փորձի գործի շրջանակներում ձերբակալվել են հայտնի մտավորականներ Ահմեդ Ալթանը եւ նրա եղբայր՝ Մեհմեդ Ալթանը։
Թուրքիայում ձերբակալվել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտնի թուրք մտավորականներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թուրքական Cumhuriyet պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազության ահաբեկչության հարցերով դատախազ Ջան Թունջայի հրահանգով Ստամբուլում ձերբակալվել են Taraf պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանը եւ պրոֆեսոր Մեհմեդ Ալթանը։
NEWS.am-ի փոխանցմամբ՝ ձերբակալվածները մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձ իրականացնողներին աջակցելու մեջ։
Նշենք, որ ձերբակալված երկու մտավորականներն էլ Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման ակտիվ կողմնակիցներից էին ու բազմաթիվ հոդվածներ են գրել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին։