Artsakhpress

Հասարակական

Աղավնոյում բնակելի թաղամաս է կառուցվում

Արցախում բարեգործական ներդրումներ իրականացնող Լիբանանի ARI (Artsakh Roots Investment) կազմակերպության խորհրդի անդամները և մի խումբ գործարարներ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ մեկտեղ երեկ այցելել են Քաշաթաղի շրջանի Աղավնոյի համայնք։

Աղավնոյում բնակելի թաղամաս է կառուցվում

 Աղավնոյում  բնակելի թաղամաս է կառուցվում

Արցախում բարեգործական ներդրումներ իրականացնող Լիբանանի ARI (Artsakh Roots Investment) կազմակերպության խորհրդի անդամները և մի խումբ գործարարներ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ մեկտեղ երեկ այցելել են Քաշաթաղի շրջանի Աղավնոյի համայնք։  

 

«Արցախպրես»-ի հաղորդմամբ, ARI-ի  ու ԼՂՀ կառավարության և Արցախի ներդրումային Հիմնադրամի միջև  կնքված եռակողմ պայմանագրի համաձայն՝ այդտեղ կառուցվում է 150 տնից բաղկացած բնակելի թաղամաս՝ իր ենթակառուցվածքներով:

ԼՂՀ վարչապետը և կազմակերպության խորհրդի անդամները տեղում  ծանոթացել են բնակելի թաղամասում շինարարական  աշխատանքների ընթացքին, որից հետո հանդիպում ունեցել Աղավնոյի բնակիչների հետ։

Հանդիպմանը վարչապետ Արա Հարությունյանը, կազմակերուպության անդամներին և  Աղավնոյի բնակիչներին շնորհավորելով ծրագրի հաջող ընթացքի կապակցությամբ, գոհունակությամբ նշել է, որ ավելի քան 7 տարի է, ինչ  լիբանանահայերի  բարեգործական կազմակերպությունը ծրագրեր է իրականացնում Քաշաթաղի շրջանում։ Վարչապետն ընդգծել է, որ ARI-ի ներդրումների միջոցով  ստացված արտոնյալ երկարաժամկետ վարկերը Քաշաթաղի և Շահումյանի շրջանների տասնյակ ընտանիքների  հնարավորություն են ընձեռել   ձեռք բերել ապրուստի միջոցներ, իսկ հետագայում նախատեսվող տնտեսական  ներդրումները շատ ընտանիքների համար մշտական եկամտի աղբյուր կծառայեն։

Կառավարության ղեկավարը տեղեկացրել է, որ վերաբնակեցվող շրջաններում բնակարանաշինության գործընթացը շարունակական գործընթաց է։ Ներկայումս ընթացքի մեջ են Քաշաթաղի շրջանի Իշխանաձորի համայնքում  սիրիահայ ընտանիքների համար  նախատեսվող 28 բնակարանների կառուցման աշխատանքները։ Շարունակական է լինելու նաև շինանյութերի տրամադրումը՝ բնակարանների վերանորոգման և կենցաղային պայմանների բարելավման  նպատակով, որի համար  այս տարի տրամադրվել է մոտ 250 միլիոն դրամ։ Սոցիալ-տնտեսկան ոլորտներում կատարվող և նախատեսվող շարունակական ներդրումները, վարչապետի խոսքով,  շրջանին կայուն  տեմպերով զարգանալու հնարավորություն կտան։

ARI ընկերության խորհրդի նախագահ Սուրեն Սարգսյանն իր հերթին   նշեց, որ իրենց  ներդրումները  նպատակ են հետապնդում  հնարավորինս նպաստելու Քաշաթաղի և Շահումյանի շրջանների վերաբնակեցման գործընթացին։

 

         Հանդես գալով հանդիպմանը, Աղավնոյի համայնքի ղեկավար Մյասնիկ Մաթևոսյանը կարևորեց  ARI կազմակերպության աջակցությունը  բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործում։

Նշենք, որ Աղավնոյում նախատեսված բնակելի թաղամասում  50 տան շինարարությունն արդեն ընթացքի մեջ է, ընդ որում՝ դրանցից  30-ի կառուցման աշխատանքներն  ավարտական փուլում են գտնվում և կտրամադրվեն համայնքի կարիքավոր և բազմազավակ ընտանիքներին։ Բնակավայրի բարեկեցիկ կյանքի և լրացուցիչ աշխատատեղերի ապահովման համար կկառուցվեն  նաև ջերմոց, գյուղմթերքների ընդունման կետեր, մանկապարտեզ, գյուղապետարան, ձկնաբուծարան և խաղահրապարակներ։

Խոսելով Աղավնո համայնքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքի մասին, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը հայտնեց, որ ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսված է կառուցել 50 տուն, որից 25-ը մեկ հարկանի՝ 2 ննջասենյակով, իսկ մնացածը 2 հարկանի՝ 3 ննջասենյակով։ Շինարարական աշխատանքներում ներգրավված են 10 կապալառու կազմակերպություններ՝ մոտ 100 շինարարներով։ Նախարարի հաղորդմամբ՝ առաջին փուլում  կառուցվող  տների պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 111 միլիոն դրամ, որից 924 միլիոնի ներդրումը կատարելու է   ARI կազմակերպությունը, իսկ մյուս մասը՝ ԼՂՀ կառավարությունը։ Միևնույն ժամանակ, ընդհանուր բարեկարգման և ենթակառուցվածքների կառուցման աշխատանքների համար պահանջվող մոտ 500 միլիոն դրամ գումարը ևս կհատկացնի ԼՂՀ կառավարությունը։

         Այնուհետև լիբանանահայ գործարարների խումբն ուղևորվել է Քաշաթաղի շրջանի Կովսական համայնք, որտեղ ARI կազմակերպության բարեգործական ծրագրով նախատեսված կովերի հերթական գլխաքանակը նվիրաբերվեց երեք և ավելի անչափահաս երեխաներ ունեցող 150 ընտանիքի։







  


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search