Կրասնոդարի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայ բազմազավակ ընտանիք է տուժել:
Կուբանում ավտովթարի հետևանքով հայեր են մահացել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Վթարը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին, փոխանցում է Panorama.am-ը:
Hyundai Galloper մանիշի ավտոմեքենայում եղել է վեց մարդ՝ ամուսիններն ու չորս երեխաները: Ընտանիքի հայրն ու 13-ամյա տղան վթարի հետևանքով մահացել են: Ընտանիքի մյուս անդամները ստացել են լուրջ վնասվածքներ:
Ավտովթարի բոլոր հանգամանքները ոստիկանությունը պարզում է: Հրապարակման մեջ տուժածների ինքնության վերաբերյալ տվյալներ չկան: