Artsakhpress

Հասարակական

«Հանգանակ» ՀԿ-ն իր շահառուներին շարունակում է սոցիալական և բժշկական օգնություն տրամադրել

Բարեգործական հիմունքներով 2004 թվականից ԼՂՀ-ում գործող «Հանգանակ» հասարակական կազմակերպությունը (ՀԿ) իր կազմում ընդգրկված շահառուներին յուրաքանչյուր ամիս շարունակում տրամադրել սոցիալական և բժշկական օգնություն:

«Հանգանակ» ՀԿ-ն իր շահառուներին շարունակում է սոցիալական և բժշկական օգնություն տրամադրել

«Հանգանակ»    ՀԿ-ն   իր   շահառուներին   շարունակում  է սոցիալական  և  բժշկական   օգնություն  տրամադրել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հանգանակ» հասարակական կազմակերպության ղեկավար Գոհար Հովհաննիսյանը` նշելով, որ կազմակերպությունում ընդգրկված են 63 և ավելի բարձր տարիք ունեցող կենսաթոշակառուներ. նրանք միայնակ ծերեր են. շատերը նույնիսկ խնամակալներ էլ չունեն:

«ՀԿ-ում ընդգրկված է 200 շահառու, որից 25-ն անկողնային հիվանդներ են և մշտապես գտնվում են մեր կազմակերպության ուշադրության և հսկողության ներքո:-ասել է Գ. Հովհաննիսյանը և մանրամասնել,-Այդ տարեցներից շատերը կրել են Արցախյան պատերազմի ծանր արհավիրքները` կորցնելով թե´ իրենց առողջությունը և թե´ հարազատներին: Մնալով միայնակ` նրանք մարդկային ջերմության, մտերմության, հոգատարության, աջակցության կարիք են զգում: Ինչ խոսք, սոցիալական տարբեր ծրագրերի շրջանակներում պետությունը նրանց միայնակ ու անօգնական չի թողնում և հնարավորինս աջակցում է` փորձելով թեթևացնել նրանց հոգսերը:

Տարեցների առօրյան հետաքրքիր դարձնելու համար հաճախ ենք կազմակերպում էքսկուրսիաներ դեպի Արցախի տեսարժան վայրեր: Այնտեղ կազմակերպում ենք նաև բացօթյա ճաշկերույթ: Այդպիսի մտերմիկ միջավայրում անցկացրած ժամերը նրանց երանության պահեր են պարգևում. նրանք նման պահերին մոռանում են իրենց` ծեր, միայնակ ու անօգնական լինելը:

Հոկտեմբերի 1-ին` Տարեցների միջազգային օրվան նվիրված, մեր կազմակերպության մի խումբ անդամների անակնկալ է սպասվում. մեր տարեցները կայցելեն Արցախի ամենատարեց «Տնջրե» ծառ կողչվող վայրը»:

ՀԿ-ի ղեկավարի ընդգծմամբ` կազմակերպության գլխավոր նպատակն է, որ իրենք «Հանգանակ»-ի մասնաճյուղեր ունենան նաև Արցախի շրջաններում:

«Ուրախություն բոլորիս` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ընթացիկ տարում տրամադրված ողջ նվիրատվությունը տրամադրվել է Շուշիում նոր պիլոտային ծրագիր սկսելուն, որտեղ արդեն ընդգրկված կա 26 տարեց»,-հավելել է Գ. Հովհաննիսյանը:

Մեզ հետ զրույցում մի շարք կենսաթոշակառուների անունից «Հանգանակ» ՀԿ-ի անդամ 66-ամյա Լաուրա Սևյանն իր շնորհակալություն է հայտնել կազմակերպության աշխատողներին` նրանց հոգատարության, բժշկական, սոցիալական և հոգեբանական աջակցության համար և անկեղծացել. ««Հանգանակ»-ը մեզ համար հարազատ միջավայր է: Մասնակցում ենք համերգների, էքսկուրսիաների, ավելի մոտիկից ծանոթանում միմյանց, սատարում իրար: Այդպիսի շփումները մտերմացնում է մեզ, կապում իրար, դարձնում հարազատ: Չէ որ «Հանգանակը» կարծես յուրօրինակ հարազատ տուն է մեզ համար»:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search