ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ««ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Հաստատվեց ՀՀ ԶՈՒ կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այն գործադիրին ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը: «Օրինագծով հստակեցվում են պահակապետի պարտականությունները, հսկիչ-պահպանության խմբերի և պարեկների ծառայության իրականացման, մարտական դրոշի պահպանման հետ կապված դրույթները»,-ասաց Օհանյանը:
Բացի այդ, սահմանվում է նաև պահպանության տեխնիկական միջոցների ազդանշաններն ընդունող սարքավորումների գործունեության նկատմամբ հսկողության կարգը: