Artsakhpress

Հասարակական

Արցախում գործում է 226 հասարակական կազմակերպություն

ԼՂՀ-ում ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ գործում է 226 հասրակական կազմակերպություն:

Արցախում գործում է 226 հասարակական կազմակերպություն

Արցախում գործում է 226 հասարակական կազմակերպություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթղակցի հետ զրույցում ասել է ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Գայանե Մաքսիմովան` նշելով, որ գործող հասարակական կազմակերպությունները ծավալում են տարբեր գործունեություններ, այդ թվում` բարեգործություն և օգնություն սոցիալական առանձին խմբերի, առողջապահություն, կրթություն և գիտություն, մշակույթ և արվեստ, սպորտ և ֆիզիկական կուլտուրա:

«Գոյություն ունեն նաև երիտասարդական կազմակերպություններ, որոնք մասնակիցների մոտ սերմանում են հայրենասիրություն, համախմբվածություն, հայրենաճանաչողություն, ազգային ոգի և այլն»,-ասել է Գ. Մաքսիմովան:

«Արցախպրես»-ը ստորև հակիրճ ներկայացնում է Արցախում գործող մի քանի հասարակական կազմակերպությունների գործունեությունը:

Հարութ Մնացականյան («Հայրենյաց պաշտպան» երիտասարդական կազմակերպության նախագահ)- Արցախի Ազատամարտիկների երիտասարդական թևն իր գլխավոր խնդիրը համարում է երկրի պաշտպանության հարցը: Այդ նպատակով աշխատանքների հիմնական մասն ուղղված է երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նրանց բարոյահոգեբանական որակների և ֆիզիկական պատրաստվածության բարձրացման հարցերին:

Հիմնական նպատակը երիտասարդների նախազորակոչային ծառայության նախապատրաստելն է, ինչպես նաև ժամկետային ծառայության ավարտից հետո նրանց հետ տարվող աշխատանքները: Միաժամանակ մեծ տեղ է հատկացվում նաև աղջիկների ռազմական պատրաստության հարցին: Նշված խնդիրների իրականացման համար տարվա ընթացքում կազմակերպվում են ռազմականացված ճամբարներ, բանակումներ, հրաձգություն, ինժիներական աշխատանքներ (նաև առաջնագծում): Հատկապես կարելի է առանձնացնել երիտասարդների աշխատանքը պատերազմի ժամանակ երբ նրանք Արցախի ազատամարտիկների միության (ԱԱՄ) կից գումարտակի կազմում առաջինների շարքում մեկնում են առաջնագիծ ու մասնակցում երկրի պաշտպանությանը: ՀԿ ողջ ֆինանսավորումն իրականացվում է ԱԱՄ կողմից` միության ղեկավար, գեներալ Սամվել Կարապետյանի բարձր հովանու ներքո: Կազմակերպության գործունեության շրջանակներում յուրահատուկ տեղ է գրավում համագործակցությունը ՊԲ-ի հետ:

Արմինե Պետրոսյան («Հայկի սերունդ» հասարակական կազմակերպության նախագահ)- Ա. Պետրոսյանի խոսքով` Ստեփանակերտում և շրջաններում ունենալով մոտ 150 անդամ և համակիր, «Հայկի Սերունդ»-ը 2002-2016 թվականների ընթացքում կազմակերպել է մոտ 180 միջոցառում: «Հայկի Սերունդ» ՀԿ նախագահը նշել է, որ կազմակերպության նպատակներն են` նպաստել ԼՂՀ երիտասարդ քաղաքացիների հասարակական ակտիվության բարձրացմանը, երկրի երիտասարդական հասարակական դաշտի ձևավորմանն ու կայացմանը, աջակցել երիտասարդ սերնդի հայեցի դաստիարակությանը, նրա համակողմանի զարգացմանը՝ ազգային և համամարդկային հոգևոր, կրթամշակութային ու բարոյական արժեքների հիման վրա, զորավիգ լինել ազգային հին ու նոր ավանդույթների և սովորույթների պահպանմանը, ամրապնդել Արցախի երիտասարդության հավատարմությունը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր արժեքներին, ջանքեր գործադրել՝ ուղղված մարդու, այդ թվում՝ երիտասարդության հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Գործունեության հիմնական ուղղություններն են՝ աշխատանք երիտասարդների հետ, հայրենասիրական բնույթի միջոցառումներ, սկաուտական շարժում:

Ա. Պետրոսյանի տեղեկացմամբ` սկսած 2003 թ-ից կազմակերպվում են տարաբնույթ կրթադաստիրակչական միջոցառումներ, հուշ-երթեր նվիրված Արցախյան ազատագրական պայքարի սկզբնավորմանը (Փետրվարի 20), Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, ԼՂՀ պաշտպանության բանակի, Շուշիի ազատագրման օրվան (մայիսի 9-ը), սեմինարներ` նվիրված ԼՂ հակամարտությանը, որոնք նպատակ ունեն համախմբել երիտասարդությանը՝ անցյալը հիշելու և միասնաբար ազատագրված հողի վրա արժանի ապագա կառուցելու գերխնդրի ներքո:

Վերջին տարիների գործունեության ընթացքում «Հայկի Սերունդ» ՀԿ-ն նոր հնարավորություններ է ի հայտ բերել՝ ստեղծելով ու ամրապնդելով կապեր ինչպես Հայաստանի, Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների, այնպես էլ արտերկրի մի շարք ՀԿ-ների հետ՝ դրանով իսկ հնարավորություն ընձեռելով ավելի ընդլայնել իր փոխհարաբերությունների շրջանակները:

Արթուր Գրիգորյան (««Միացյալ Հայաստան» հայրենասիրական հասարակական կազմակերպություն)- Կազմակերպությունն Արցախում հիմնվել է 2013 թվականին:

Կազմակերպության նպատակն է` հայրենասեր հայ երիտասարդների միավորումը, ազգային ինքնագիտակցության ձևավորումն ու ամրապնդումը հայրենաճանաչողական արշավների, ուխտագնացությունների միջոցով ազգային արժեքների ճանաչմանն ու արժեվորմանն ուղղված տարաբնույթ միջոցառումների կազմակերպումը:

Խոսելով ծրագրերի մասին` ՀԿ նախագահն նաև ասել է, որ առաջիկայում ևս շատ իրականացվելիք ծրագրեր ունեն: Ծրագրի ընթացքում նախատեսվում է Արցախի տարբեր շրջաններում գտնվող եկեղեցիների մաքրման ու պահպանման աշխատանքներ, ինչպես նաև կլինեն շրջանային հանդիպումներ տարբեր համայնքների երիտասարդների հետ:

Ծրագրին մասնակցելու են հայրենասեր ու մշակութասեր երիտասարդներ ԼՂՀ տարբեր շրջաններից, ինչպես նաև տվյալ տեղանքին հարակից բնակավայրերից:

Սուսաննա Պետրոսյան («Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպություն)- ՀԿ-ն գործում է 2011 թվականից. ունի մի շարք ուղղություններ` կրթություն, գիտություն, մշակույթ, սպորտ, միջազգային հարաբերություններ, առողջ ապրելակերպ, Արցախ-Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման ծրագրեր:

«Մեր հիմնական նպատակն է` խթանել երիտասարդության մոտ հայրենասիրության, գիտակրթական, մշակութային ոլորտներում լուրջ հաջողությունների հասնելուն, որոնք իրականացնելու համար կիրառում ենք ոչ ֆորմալ կրթության մեթոդոլոգիան, ինչպիսիք են ճամբարները, դպրոցները, դասընթացները և այլն: Մեր ՀԿ-ի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ունենք նաև լեզուների զարգացման շեշտադրում: Տարբեր երկրների ՀԿ-ների հետ համագործակցության մեծ ցանց ունենք: Փորձում ենք զարգացնել նաև քաղաքացիական հասարակությունը, և այդ ուղղությամբ տարբեր աշխատանքներ ենք կատարում»,- ասել է Ս. Պետրոսյանը` ընդգծելով, որ իրենք անելիքներ դեռ շատ ունեն, և որ ՀԿ-ները կարևոր դերակատարում կարող են ունենալ քաղաքացիական հասարակության ձևավորման գործում:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search