Artsakhpress

Հասարակական

Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան Ստեփանակերտում գիտաժողով է անցկացնում

Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում ՀՀ արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան «Մեծահասակների ուռուցքաբանություն/արյունաբանություն» թեմայով գիտաժողով է անցկացնում:

Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան Ստեփանակերտում գիտաժողով է անցկացնում

Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան Ստեփանակերտում գիտաժողով է անցկացնում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 27 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 

 Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ԼՂՀ առողջապահության փոխնախարար Կարեն Ղուկասյանը` նշելով, որ Արցախում մեծ նշանակություն են տալիս արյունաբանության և ուռուցքաբանության զարգացմանը:

«Մենք կարևորում ենք Արցախում նման գիտաժողովների անցկացումը:Դրա վառ ապացույցներից մեկն է հանրապետական բժշկական կենտրոնում ուռուցքաբանական դիսպանսերի նոր մասնաշենքի կառուցումը»,- ասել է Կ. Ղուկասյանը:

Գիտաժողովի սկզբում արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի անդամ մանկական օնկոլոգ և գինեկոլոգ Գևորգ Թամամյանը ներկայացրել է ասոցիացիայի կատարած աշխատանքերը և ԼՂՀ մասնագետներին առաջարկել ներգրավվել այդ աշխատանքներում` համագործակցել այդ ուղղությամբ. անդամակցությունը ասոցիացիային անվճար է: Այնուհետև ասոցիացաիայի անդամները և երևանյան առաջատար մասնագետները գիտաժողովի մասնակիցների համար հանդես են եկել մասնագիտական դասախոսություններով:

ՀՀ ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը, ով նաև ասոցիացիայի անդամ է, շեշտում է այն փաստը, որ քաղցկեղը հաճախ առաջանում է այն դեպքում, երբ կինը պարզապս չի հետազոտվում:

«Արգանդի պարանոցի քաղցկեղը կրծքագեղձի քաղցկեղից հետո երկրորդ տեղում է կանանց մոտ: Ունենք շատ մեթոդներ որպեսզի քաղցկեղը վաղ էտապում հայտնաբերենք և հիվանդին կարողանանք փրկել: Եթե բժշկական համակարգը ճիշտ աշխատի և կինը տարին մի քանի անգամ հետազոտություն անցնի, ապա մենք կարող ենք կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղը և իսպառ վերացնել: Նախաքաղցկեղային էտապում այն կարելի է ամբողջովին կանգնեցնել: Արգանդի մարմնի քաղցկեղը ցավոք սրտի չենք կարող լրիվությամբ կանխարգելել»,-«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Վ. Տեր-Մինասյանը:

Նշենք, որ արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան արյունաբանների և ուռուցքաբանների մասնագիտական կազմակերպություն է (հիմնադրվել է Երևանում, 2012 թվականին) որի նպատակն է զարգացնել արյունաբանությունը, ուռուցքաբանությունը, ինչպես նաև բժշկագիտության հարակից ճյուղերը Հայաստանի Հանրապետությունում։


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մոսկվայում հողին հանձնեցին լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանին. տեսանյութ

Առաջնագծում զինծառայող է զոհվել․ ևս մեկը վիրավոր է

Հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը հանդիպել են Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրող գործիչների հետ

Դեկտեմբերի 23-ից Արցախի դպրոցներում սկսվելու է ձմեռային արձակուրդը. երկարաձգման մասին որևէ հրաման չկա

Ստեփանակերտը պատրաստ է ընդունել Մեհրիբան Ալիեւային՝ որպես հյուրի կամ պատվիրակության ղեկավարի

Արցախի Խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը միացավ ՀՀ Վարչապետի կոչին

Ադրբեջանը ներկայացրել է ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման իր տեսլականը

Աննա Հակոբյանը Մեհրիբան Ալիևային հրավիրել է Արցախ

Search