Artsakhpress

Մշակույթ

Ստեփանակերտում տեղի է ունեցել Աշոտ Բեգլարյանի գրքի շնորհանդեսը

Այսօր Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան քաղաքային գրադարանում տեղի է ունեցել արցախցի գրող, լրագրող, թարգմանիչ Աշոտ Բեգլարյանի «Поцелованный ангелом» (Հրեշտակից համբուրվածը) գեղարվեստական-վավերագրական գրքի շնորհանդեսը:

Ստեփանակերտում տեղի է ունեցել Աշոտ Բեգլարյանի գրքի շնորհանդեսը

Ստեփանակերտում   տեղի  է ունեցել  Աշոտ   Բեգլարյանի   գրքի   շնորհանդեսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Ստեփանակերտի համար 7 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Վերա Խաչատուրյանը, ով ողջունելով ներկաներին նշել է, որ գիրքը լույս է տեսել 2016 թվականին Մոսկվայում:


«Աշոտ Բեգլարյանի գրիչն ընդգրկուն առանձնահատկություններ ունի, որոնցով նա աշխարհին ներկայացնում է Արցախի ազատագրական պայքարն ու մտահոգությունները, սակայն «Поцелованный ангелом» գիրքն իր ոճով առանձնանում է»,-ասել է Վ. Խաչատուրյանը:

Աշոտ Բեգլարյանը նշել է, որ գիրքն արմատներով արցախցի, տաղանդավոր պատանի երգիչ Ֆելիքս Քարամյանի մասին է:

«Ֆելիքսը զարմանահրաշ պատանի է: Իր եզակի վոկալ ունակություններով նա դարձել է իտալացի հայտնի երգիչ Ռոբերտինո Լորետտոյի առաջին ուսանողը: Նրա փոփոխական ճակատագիրն արժանի է առանձնակի ուշադրության: Այս ամենն էլ պատճառ հանդիսացավ գրելու այս գիրքը, որը տաղանդաշատ երգիչ Ֆելիքսի կյանքի, ստեղծագործական ուղու, երազանքների ու ցանկությունների մասին է պատմում»,- մասնավորապես ասել է Ա. Բեգլարյանը և հույս հայտնել, որ գիրքը կունենա շարունակություն:

Ֆելիքս Քարամյանն իր խոսքում նշել է, որ ուրախ ու հպարտ է, որ ապրում է Արցախում և հիացած է Արցախի տեսարժան վայրերով ու հյուրասեր մարդկանցով:


Միջոցառմանը ցուցադրվել է Ֆելիքս Քարամյանի լուսանկարների սլայդշոու:

Շնորհանդեսին Արցախի պետական համալսարանի ուսանողները հանդես են եկել բանաստեղծություններով, որին հաջորդել են ներկաների շնորհավորական ելույթները:


Նշենք, որ Աշոտ Բեգլարյանը ծնվել է 1968 թվականին, Ստեփանակերտում։ Սովորել է Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետում։ Տպագրվում է 19 տարեկանից։ Ստեղծագործում է հիմնականում ռուսերեն։ Ա. Բեգլարյանի պատմվածքներն ու ակնարկները հրապարակվել են գրական, հասարակական-քաղաքական հրատարակչություններում Ստեփանակերտում, Երևանում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Նովոչերկասկում, Նիժնի Նովգորոդում, Տոմսկում, Աբխազիայում, Վրաստանում, Ղազախստանում,Ուկրաինայում, Բելառուսիայում, Բուլղարիայում, Սլովակիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայումև այլն։

Աշոտ Բեգլարյանը հանդիսանում է տասնյակ գրքերի թարգմանիչ և խմբագիր։Ռուսաստանյան ազգային գրական «Տարվա գրող» 2015 և 2016 թվականների մրցանակի դափնեկիր է:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ես եմ «Բարձրացած բռունցք, Արցախ-Ղարաբաղ» գողացված տարբերանշանի իրական հեղինակը. Վահե Ֆատտալի բաց նամակը

«Ֆորբսը» հայուհուն ներառել է աշխարհի մինչև 30 տարեկան ամենաազդեցիկ մարդկանց ցանկում

Ստեփանակերտում խոշոր մարզահամալիր կկառուցվի. Արայիկ Հարությունյանը բարեգործական նոր ծրագրերի մասին է հայտարարել

Գյուղական համայնքներում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. պետնախարարը Կարմիր շուկայում խորհրդակցություն է անցկացրել

Վիրավորված եմ ինձ զգում Բելառուսի կողմից մեր պետությանը հասցրած վիրավորանքի համար. Արթուր Աղաբեկյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է մարտական հենակետ և հետևել մարտավարական զորավարժությանը

Ինչո՞ւ է հետաձգվել «Հին Երևան» նախագիծը. Արայիկ Հարությունյանը հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Արթուր Ապրեսովը

Իրանի հետ պատրաստ ենք երկկողմ հարաբերություններ հաստատել. Մասիս Մայիլյան

Search