Դեռևս հայտնի չէ, թե ինչ աշխատանքի է անցնելու ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Սեյրան Օհանյանը դեռ շենքում է, իսկ աշխատակազմում դեռևս փոփոխություններ չեն եղել. Արծրուն Հովհաննիսյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 3 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում նշեց նախկին նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Այժմ ոչինչ չեմ կարող ասել, ժամանակի ընթացքում պարզ կդառնա»,– ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Սեյրան Օհանյանը դեռ նախարարության շենքում է, իսկ աշխատակազմում դեռևս փոփոխություններ չեն եղել։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի այսօրվա հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Մովսես Հակոբյանը ՀՀ ԶՈՒ շտաբի պետ։