Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի միջեւ Ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման շուրջ բանակցությունների առաջին փուլը կկայանա 2016 թվականի հոկտեմբերի կեսերին, Մոսկվայում:
ԵՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ Ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները մեկնարկում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Տիգրան Սարգսյանի աշխատակազմում:
Ավելի վաղ Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը հաղորդել էր, որ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւն Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը նոյեմբերի 7-8-ը կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում:
Նման համաձայնության առաջին փուլը կարող է դառնալ Ռուսաստանի եւ Չինաստանի կամ ԵՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ Ազատ առեւտրի գոտու ստեղծմ ան մասին երկկողմ համաձայնագիրը: Շուվալովի խոսքով՝ այն կարող է ստորագրվել երկու տարվա ընթացքում: