Ճապոնիայի կառավարությունը մտադիր է Ռուսաստանի հետ համաձայնություն ձեռք բերել Կուրիլյան հարավային՝ Կունաշիր, Իտուրուպ, Հաբոմաի եւ Շիկոտան կղզիներ այցելելիս ճապոնական բոլոր քաղաքացիների համար վիզան չեղարկելու շուրջ:
Տոկիոն մտադիր է Մոսկվայի հետ համաձայնություն ձեռք բերել Կուրիլյան կղզիներ առանց վիզայի այցելելու շուրջ
ՍԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 հոկտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով «Իոմիուրի» պարբերականը:
Այս հարցը կարող է քննարկվել դեկտեմբերի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ճապոնիա այցի ժամանակ:
Ներկայում երկու երկրների միջեւ առանց վիզայի փոխանակման համակարգ է գործում, որով այդ կղզիների նախկին բնակիչ ճապոնացիները կամ նրանց ազգականները կարող են առանց ռուսական վիզայի այցելել նախնիների շիրիմներին կամ ճանաչողական այց կատարել: Այլ այցերի պարագայում Ճապոնիայի քաղաքացիների համար ռուսական վիզան պարտադիր է: