Artsakhpress

Հասարակական

Արտասահմանյան մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում անվճար վիրահատություններ են կատարում

Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսարանի նախաձեռնությամբ և տեղի հայկական համայնքի օժանդակությամբ մի խումբ արտասահմանյան բժիշկների կողմից, Ստեփանակերտում այսօր՝ ժամը 11:00-ից իրականացվում է «Բաց դռների օր» ծրագիրը:

Արտասահմանյան մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում անվճար վիրահատություններ են կատարում

Արտասահմանյան մի խումբ բժիշկներ  Ստեփանակերտում  անվճար  վիրահատություններ  են կատարում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ,  հոկտեմբերի 10,  ԱՐՑԱԽՊՐԵՍ։ ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկական բաժանմունքում թերապևտների, ընդհանուր և դիմածնոտային վիրաբույժների, ակնաբույժների, «Մոր և մանական առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում նեոնատոլոգի և մանկաբարձ-գինեկոլոգների, «Արևիկ» մանկական բուժմիավորում` մանկաբույժների և «Դենտեքս Դենտալ գրուպ» ատամնաբուժական կլինիկայում ատամնաբույժների կողմից իրականացվում են բնակչության անվճար խորհրդատվություններ, անհրաժեշտ դեպքում կատարվում են նաև վիրահատական միջամտություններ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ֆրեզնոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը նշել է, որ իրենց խմբում ներգրավված է 29 բժիշկ. նրանք եռօրյա այցով Արցախ են ժամանել, որպեսզի բժշկական օնություն ցուցաբերեն արցախցիներին:

«Մեր խումբը բժշկական օգնություն է ցուցաբերել ՀՀ-ի տարբեր շրջաններում ևս: Ամենակարևորն այն է, որ դիմածնոտային խնդիրներ ունեցող վիրավոր զինվորներին ենք օգնություն ցուցաբերել: Մենք մեր նման քայլով փորձել ենք փոքր-ինչ օգտակար լինել Արցախի ժողովրդին: Պայմանավորվածություն ենք ձեռք բերել նաև, որ տեղի բժիշկները ցանկացած հարցով համացանցի միջոցով կապի մեջ լինեն Ֆրեզնոյի մեր մասնագետների՝ հետ»,-ասել է Պերճ Աբգարյանը և տեղեկացրել, որ իրենք հանդիպել են ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանի հետ և միասին քննարկել իրենց հետագա անելիքները:

«Յունիվերսալ բիոֆարմա» կազմակերպության ներկայացուցիչ, ակնաբույժ Քուլդիպ Թուսուն հանրապետական բժշկական հիվանդանոցին է նվիրաբերել ժամանակակից «Ռետինոսկոպ» (աչքի հատակը ուսումնասիրելու համար նախատեսված սարք), որի միջոցով տեղի բժիշկները կարող են նկարել աչքի հատակը: Ստացված նկարը կարող են ուղարկել Ֆրեզնոյի ակնաբույժներ Քուլդիպ Թուսունին և Պաբլու Կուադրոսին, որոնք էլ անվճար կախտորոշեն հիվանդությունը և կտան համապատասխան բուժում:

Այս սարքի օգնությամբ հնարավոր կլինի կանխել շաքարի հետևանքով առաջացող կուրությունը: Մեր նման համագործակցությունը լինելու է շարունակական:

Մեզ համար մեծ պատիվ է լինել Արցախում և բնակիչներին ցուցաբերել համապատասխան բժշկական օգնություն,-ընդհանրացրել է խոսքը և հավելել,- որ ֆրեզնոյի հայկական համայնքն այնքան շատ բան է արել Ամերիկայի համար, որ մենք մեզ պարտավորված ենք զգում և որպես փոքրիկ պատասխան նրանց արած մեծ գործի, նվիրաբերում ենք նրանց համերկրացիներին աչքի՝ նման եզակի սարքավորում»:

Գինեկոլոգ Ջեֆ Թոմասն էլ իր խոսքում նշել է, որ անցյալ տարի ինքը եղել է Երևանում, Գյումրիում, Աշտարակում, բայց հնարավորություն չի ունեցել այցելելու Արցախ:

«Ես ևս ուզում եմ իմ ներդրումը բերել Արցախին:

Ես այստեղ եմ, որ իրականացնեմ վիրահատություններ, և իմ խորհուրդներով օգնեմ տեղի բնակչությանը, և բժիշկների հետ էլ կատարելով փորձի փոխանակում»,-ասել է Ջեֆ Թոմասը:

 

Ընդհանուր և լապորասկոպիկ վիրաբույժ Վան Պողոսյանն ևս առաջին անգամ է Արցախում: Մեզ հետ զրույցում Վան Պողոսյանն ասել է. «Ես մեր խմբի հետ այստեղ վիրահատություններ եմ իրականացնում: Հիմնականում մեզ դիմել են լեղապարկի քարերի, ճողվածքի (գրիժա) հեռացման համար: Գտնում եմ, որ պետք է ոչ թե կտրվածքով վիրահատում իրականացվի, այլ ժամանակակից ձևով՝ լապորասկոպիկ տարբերակով: Նման վիրահատություններն առանց պատռվածքի ու ցավի է լինում, և հիվանդը շուտ էլ ապաքինվում է»:

 

«Covidien» բժշկական սարքավորումների ընկերության ներկայացուցիչ, վիրաբույժ Անիբալ Ռոդրիգեսն, իրենց ընկերության կողմից արցախցիներին է նվիրաբերել բժշկական սարքավորումներ, որոնց օգտագործման ձևերն ու եղանակը նա սովորեցրել է արցախցի բժիշկներին:

Նշենք նաև, որ մարդասիրական առաքելությամբ իրենց գործը փայլուն կատարող արտասահմանյան բժիշկները հիացած են թե´ Արցախ աշխարհով և թե´ նրա հերոսական ժողովրդով:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search