Artsakhpress

Տնտեսական

ՀՀ գյուղնախարարը Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է սառնարանային տնտեսությունների ստեղծման անհրաժեշտությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Յոհաննես Դաումային: Հանդիպման նպատակն էր քննարկել գյուղատնտեսության ոլորտում հայ-հոլանդական համագործակցության ընթացիկ ծրագրերն ու հետագա հեռանկարները:

ՀՀ գյուղնախարարը Նիդերլանդների դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է սառնարանային տնտեսությունների ստեղծման անհրաժեշտությունը

ՀՀ գյուղնախարարը Նիդերլանդների դեսպանի  հետ հանդիպմանն ընդգծել է սառնարանային տնտեսությունների ստեղծման անհրաժեշտությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 11, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ 

Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-հոլանդական երկկողմ հարաբերությունները կշարունակեն առավել ակտիվորեն ընդլայնվել ու զարգանալ: 

«Ես տեղյակ եմ, որ Նիդերլանդները մեծ աջակցություն է ցուցաբերում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ուղղությամբ, և հուսով եմ, որ կկարողանանք գտնել հետագա համագործակցության համար նոր եզրեր», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը: 

Ընդգծելով, որ գյուղատնտեսության բնագավառում Նիդերլանդները կուտակել է բավական մեծ փորձ` նախարար Առաքելյանը համառոտ ներկայացրել է մեր երկրի ագրարային ոլորտում առկա խնդիրները և հավելել, որ այսօր խիստ արդիական է աջակցությունն ու արտասահմանյան երկրների հաջող փորձի կիրառումը մասնավորապես հողերի ջրարբիացման, բնակլիմայական ռիսկերի նվազեցման, գյուղատնտեսական արտադրանքի որակի բարձրացման միջոցով արտահանման նոր շուկաների ստեղծման, գյուղատնտեսության ոլորտի վարկավորման պայմանների բարելավման և այլ ուղղություններով: 

Որպես ոլորտի մեկ այլ կարևոր խնդիր նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է նաև սառնարանային տնտեսությունների ստեղծման անհրաժեշտությունը: Իր հերթին դեսպան Յոհաննես Դաուման, անդրադառնալով Հայաստանում Նիդերլանդների աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությանը, հատկապես հաջողված է համարել ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցությունը PUM հոլանդական փորձագիտական խմբի հետ, որը տրամադրում է գործարար խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն տարբեր երկրների գերատեսչություններին և կազմակերպություններին: 

Կողմերը պայմանավորվել են առավել հանգամանորեն ուսումնասիրել հետագա համագործակցության հնարավոր ուղիները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել համատեղ ծրագրերի արդյունքներն ավելի տեսանելի դարձնելու ուղղությամբ:


     

Քաղաքական

«Հայաստանը նոր ականներ է տեղադրել մեր բնակավայրերում և դրանց մոտակայքում ու ականները տեղափոխել է Լաչինի միջանցքով»․ Ադրբեջանի ներկայացուցիչը՝ Հաագայի դատարանում

«Ադրբեջանը դատարանին է դիմում խնդրանքով՝ դադարեցնել ադրբեջանցիների՝ էթնիկ և ազգային պատկանելության հիմքով շարունակական սպանությունները 2020-ի նոյեմբերին ստորագրված հայտարարությունից հետո ՀՀ-ի կողմից տեղադրված պայթուցիկ սարքերի միջոցով»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով բանավոր լսումների ժամանակ հայտարարեց Ադրբեջանի փոխարտգործնախարար, արդարադատության միջազգային դատարանում այդ երկրի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը։

ԵԽ ֆրանսիացի պատվիրակը կիսակապակցված և վիրավորական է բնորոշել Լաչինի միջանցքի վերաբերյալ ԵԽ բանաձևի մասին Ադրբեջանի հայտարարությունը

Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատվիրակ Նատալի Լուիզան անդրադարձել է Ադրբեջանի խորհրդարանի տարածած հայտարարությանը, որով վերջինս քննադատել է Եվրոպական խորհրդարանում Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ «Ընդհանուր արտաքին ու անվտանգային քաղաքականության իրականացում. 2022թ. տարեկան զեկույց» (CFSP) ԵԽ-ի ընդունած բանաձևը:

Ադրբեջանի գործողությունները միտված են ԼՂ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն. Միրզոյանը՝ Ճապոնիայի ԱԳ նախարարին

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ:

Տնտեսական

Ջեռուցվող ջերմատների տնտեսավարողներին պարարտանյութ կտրամադրվի

Ջեռուցվող ջերմատնային տնտեսություններում բանջարեղենի և ծաղկի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողները  կարող են դիմել ԱՀ գյուղատնտեսության նախարարություն բույսերի համար անհրաժեշտ օրգանական պարարտանյութ ստանալու համար:

Ապրանքատեսակների իրացման բարձր գների առնչությամբ իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ. ՀԾՏՄԿ հանձնաժողով

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, տեսչական և հարկային մարմինների աշխատանքային խմբերի կողմից իրականացվող դիտանցումների արդյունքում արձանագրվող և հանրության կողմից բարձրացվող՝ ապրանքատեսակների իրացման բարձր գների հետ կապված խնդիրների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվում են գնագոյացման ուսումնասիրություններ: 

Հասարակական

Զարեհ Սինանյանը Վսեվոլոժսկում հանդիպել է Լենինգրադի մարզի հայկական համայնքների ներկայացուցիչների հետ

Ռուսաստան աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Լենինգրադի շրջանի Վսեվոլոժսկ քաղաքում էր։

Անընդունելի ենք համարում խաղաղապահների հետ կապված ցանկացած չստուգված տեղեկության հանրայնացումը. ԱՀ դատախազություն

Արցախի Հանրապետության դատախազությունը հայտարարություն է տարածել սոցցանցերում շրջանառվող, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուս զինվորականների կողմից ենթադրյալ հափշտակություններ կատարելու մասին, հրապարակումենրի վերաբերյալ:

Խնապատ։ Շրջափակում, օր 51-րդ

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքով   Արցախի  Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ համայնքում ևս  բազմաթիվ խնդիրներ են առաջացել։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Ստեփանակերտից Երևան է տեղափոխվել ևս 3 բուժառու

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից երեք հիվանդներ, որոնցից երկուսը ուռուցքային հիվանդություններով և մեկը՝ վիրահատություն պահանջող ախտաբանությամբ, այսօր՝ հունվարի 31-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հունվարի 26-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 30-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Հունվարի 29-ի հովհարային անջատումների գրաֆիկը

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում

Բաքվի պլանը հետեւյալն է՝ մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյան

Բրիտանական կազմակերպությունը 350 000 ֆունտ ստերլինգ է հատկացրել Լաչինի միջանցքի շրջափակումից տուժածներին

Բնակչությանը կոչ ենք անում բարեխղճորեն կատարել դեկտեմբերի կոմունալ վճարումները․ Տեղեկատվական շտաբ

Արցախի գազամատակարարումը վերականգնվել է

Այսօր՝ ժամը 15:00-ից, Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը կվերականգնվի

Search