Թուրքիան ցանկանում է, որ Ղարաբաղի հարցը լուծվի:
Չավուշօղլուն Մինսկի խմբին խորհուրդ է տվել ավելի շատ աշխատել՝ Ղարաբաղի հարցը լուծելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 12, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում ասաց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, հաղորդում է NEWS.am-ի հատուկ թղթակիցը Ստրասբուրգից:
«Մինսկի խումբը, կարծում եմ, պետք է շատ աշխատի այս հարցը լուծելու համար»,- ասաց Չավուշօղլուն:
Նա ավելացրեց, որ Թուրքիան նաեւ ուզում է լավացնել հարաբերությունները Հայաստանի հետ:
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարարն այսօր ելույթ է ունեցել ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ՝ ներկայացնելով պետական հեղաշրջման փորձից հետո երկրում ստեղծված իրավիճակը, այնուհետեւ պատասխանել է պատգամավորների հարցերին: