Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ռոբերտ Աբաջյանի ծառայած զորամասում ոչ միայն վառ են պահում հերոս քաջորդու հիշատակն, այլև նրա օրինակով դաստիարակվում են նոր զորակոչված զինվորները:
Ռոբերտ Աբաջյանը իր ծառայած զորամասում կարևոր պատգամ է թողել. զորամասի հրամանատար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է զորամասի հրամանատար, գնդապետ Սամվել Գրիգորյանը և ընդգծել, որ Ռոբերտը իր օրինակով կարևոր պատգամ է թողել ու ցանկացած հրամանատար կցանկանար Ռոբերտի ու նրա զինակից ընկերներ Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի և Անդրանիկ Զոհրաբյանի պես հերոս զինվորներ ունենալ։
Լուսանկարում պատկերված խաչքար-հուշարձանն հավերժացնում է Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի և Անդրանիկ Զոհրաբյանի պայծառ հիշատակն, ովքեր միասին, ապրիլյան պատերազմի ժամանակ, կյանքի գնով պաշտպանել են մարտական դիրքը՝ կասեցնելով թշնամու առաջխաղացումը և պատճառելով նրան բազմաթիվ կորուստներ: Այն գտնվում է նրանց ծառայած զորամասում: