Artsakhpress

Մշակույթ

Պրահայի հայ գրքարվեստի ցուցահանդեսում ներկայացված են 75 նմուշներ

Պրահայի Ազգային գրադարանի հանրահայտ «Կլեմենտինում» ցուցասրահում հոկտեմբերի 11-ին մեկնարկեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Որք զծորանս Հոգւոյն արբին. Հայ գրքարվեստը դարերի ընթացքում» խորագիրը կրող ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են Հայաստանի և Չեխիայի Ազգային գրադարանները, ՀՀ մշակույթի նախարարությունը և Չեխիայում ՀՀ դեսպանությունը:

Պրահայի հայ գրքարվեստի ցուցահանդեսում ներկայացված են 75 նմուշներ

Պրահայի հայ գրքարվեստի ցուցահանդեսում ներկայացված են 75 նմուշներ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 13, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Միջոցառումը համընկել է նաև Ամստերդամում հրատարակված առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայի Ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Պետր Կրոուպան, ով, անդրադառնալով հայ-չեխական գրական կապերին, առանձնահատուկ կարևորեց նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը՝ չեխ լսարանին հայ գրքարվեստին ծանոթացնելու առումով: Այնուհետև Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանն անդրադարձավ հայ գրի և գրականության պատմությանը, հայապահպանության գործում ունեցած կարևոր դերակատարությանը, ինչպես նաև ցուցահանդեսին ներկայացված բացառիկ նմուշներին:

Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը մեծ գոհունակությամբ նշեց, որ երկու գրադարանների միջև համագործակցությունը և ներկա ցուցահանդեսն կարելի է օրինակելի համարել հայ-չեխական մշակութային համագործակցության պատմության մեջ:

Կարլի համալսարանի նվագախմբի և երգչախմբի ղեկավար, դասախոս, Հայ Առաքելական եկեղեցու ավագ սարկավագ Հայկ Ութիջյանն իր խոսքում ընդգծեց ցուցահանդեսին ներկայացված 75 նմուշների շարքում առանձնահատուկ տեղ զբաղեցնող Սուրբ Գրիգոր Նարեկացու աշխատությունները, 1513թ.-ի «Պատարագատետր»-ը, 1664թ.-ի «Շարակնոց»-ը, 1666թ.-ին Ամստերդամում տպագրված Աստվածաշունչն ու չեխ հեղինակների հայերեն թարգմանված գործերը, որոնց մեջ առանձնահատուկ արժեք ունի Յարոսլավ Հաշեկի` «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները» վեպը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Չեխիայի պետական ատյանների, նախագահական գրասենյակի բարձրաստիճան պաշտոնյաներ, ավելի քան 20 երկրների դեսպաններ, մշակույթի և գրականության գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: 
Ցուցադրությանը զուգահեռ ընթանալու են դասախոսություններ` Սուրբ Գրիգոր Նարեկացու, հայկական եկեղեցական երաժշտության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

Ցուցահանդեսը կեզրափակվի հոկտեմբերի 25-ին «Կլեմենտինում»-ի հայլեպատ մատուռում` խմբավար Հայկ Ութիջյանի ղեկավարած Կարլի համալսարանի լարային նվագախմբի համերգով»:


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search