ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան են ժամանում շաբաթ օրը
Ժամանակն է, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում նախագահները հանդես բերեն քաղաքական կամք. Ջեյմս Ուորլիք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 21, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ բացառիկ զրույցում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Այս այցը հնարավորություն կտա հետամուտ լինել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներին և շարունակել քննարկումները կարգավորման տարրերի շուրջ: Բոլոր կողմերի մոտ մենք կշեշտադրենք այն, որ ներկայիս հրադադարի ապահովումը ընթացիկ բանակցությունների կարևորագույն հիմքն է»,- ասաց նա:
Ամերիկացի համանախագահը նշեց, որ հուսով են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները առաջիկայում կհամաձայնեն հանդիպել:
«Մենք ուրախ կլինենք կազմակերպել նման հանդիպում, սակայն որոշումը, իհարկե, նախագահները պետք է կայացնեն: Մենք հավատացած ենք, որ ամենաբարձր մակարդակում երկխոսության ծավալումն անհրաժեշտ պայման է կարգավորման շուրջ առաջընթաց ունենալու համար»,-ասաց նա։
Tert.am–ը հետաքրքրվեց, թե ինչ կարծիք ունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարության մասին, որով նա որպես փոխզիջում հնարավոր էր համարում Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալուն, և ընդհանրապես ի՞նչ կարգի փոխզիջումների մասին է խոսքը բանակցային գործընթացի այս փուլում։
Ամերիկացի համանախագահը պատասխանեց․«Կողմերն են, որ պետք է համաձայնության գան կարգավորման տարրերի շուրջ: Այս տարրերը տարիներ շարունակ քննարկվել են և արդեն ժամանակն է, որ նախագահները հանդես բերեն տևական խաղաղության հաստատման համար անհրաժեշտ քաղաքական կամք»: