«Առանց Ադրբեջանին գրավյալ տարածքների վերադարձի կամ առանց Լեռնային Ղարաբաղի կարգաիճակի շուրջ բանակցությունների» ոչ մի համաձայնագիր չի լինի։
Ուորլիքը բացառել է Ղարաբաղի մասին համաձայնագիրը առանց Ադրբեջանին «տարածքների վերադարձի»

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այս մասին,ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահող Ջեյմս Ուորլիքը։
Նա նշել է, որ այսօր բանակցությունների սեղանին կարգավորման շատ տարրեր կան։ «Բանակցությունների տարրերը ներառում են փախստականների ու հարկադիր տեղահանվածների վերադարձ իրենց հողեր, տարածքում խաղաղապահների տեղակայում։ Այդ ամենը քննարկումների առարկա է լինելու։ Ապագա կարգավիճակի որոշման հարցը հենց նախագահ Իլհամ Ալիեւն է առաջ քաշել , ու մենք ողջունում ենք դա։ Հանդիպումների ընթացքում նախագահները կարող են քննարկել զանազան տարրեր։ Նման հանդիպումները պետք է շարունակվեն։ Բոլոր նշված տարրերը պետք է քննարկվեն որպես փաթեթ, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով։ Համանախագահները արդեն նշել են, որ ներկա ստատուս-քվոն երկար չի տեւի»,-մեջբերում է Ուորլիքին «Ազերի Փրես» գործակալությունը։
Ուորլիքի խոսքով դեռ տեղեկություն չկա Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների գալիք հանդիպման մասին։ Համանախագահները հույս են հայտնել , որ երկու երկրների արտգործնախարարները կկարողանան հանդիպել Համբուրգում ՝ ԵԱՀԿ ԱԳՆԽ հերթական նիստի ժամանակ։