Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստակամություն է հայտնել ղարաբաղյան կարգավորման գործընթացի շրջանակում հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, այս մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ուորլիք․Ալիեւը Սարգսյանի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 22, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ «Ես անձամբ եմ խոսել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Նա հայտնել է, որ տրամադրված է ղարաբաղյան կարգավորման խաղաղ գործընթացին։ Նա հանդիպելու եւ առաջարկները քննարկելու պատրաստակամություն է հայտնել։ Կան որոշակի գաղափարներ, ու մենք դրանք կքննարկենք։ Մենք կքննարկենք նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցով նախագահների հաջորդ հանդիպման կազմակերպումը։ Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Հայատանի նախագահի հետ այդ գործընթացի շրջանակում»,- հայտնել է ամերիկացի դիվանագետը։
Ուորլիքը հայտնել է, որ համանախագահները կհանդիպեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ․ «դա հնարավորություն է շարունակել այն, ինչ սկսվել է Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում բարձրագույն մակարդակի վրա անցած հանդիպումներում, շարունակել կարգավորման տարրերի քննարկումը»։ Ուորլիքը հույս է հայտնել, որ «նախագահները կհանդիպեն առաջին իսկ հնարավորության դեպքում, չնայած այս անգամ դեռ չկա հանդիպման վայրի ու օրվա մասին պայմանավորվածություն»։