Artsakhpress

Հասարակական

Արցախում շարունակվում են ընթանալ լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի աշխատանքները

Այսօր Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անց են կացվել լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի հինգերորդ և վեցերորդ նիստերը:

Արցախում շարունակվում են ընթանալ լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի աշխատանքները

Արցախում շարունակվում են ընթանալ լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի աշխատանքները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 23, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» խորագրով համաժողովի աշխատանքները Արցախում շարունակվել են «Հայկական սփյուռքի զորակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացին» և «Հայաստանի և Արցախի հանրապետությունների պաշտպանության համակարգի հետ կապված խնդիրների լուսաբանումը ԶԼՄ-ում» թեմատիկ ուղղություններով:

«Ազդակ» օրաթերթի տնօրեն-գլխավոր խմբագիր, հայ լրագրողների համաժողովներ համակարգող խորհրդի նախագահ Շահան Գանտահարյանը նշել է, որ համաժողովին մասնակցում են 31 երկրից. 90 մասնակից սփյուռքից, 34-ը` Արցախից ու Հայաստանից:

Ներկայացված զեկույցներից հետո ծավալվել են քննարկումներ. դրանք ուղղված էին Արցախում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում առկա խնդիրների, լրատվամիջոցների միջև համագործակցության միջոցով լուծմանը խթանելուն:

Նիստերի ընթացքում ցուցադրվել է հեռուստալրագրող Նաիրի Հոխիկյանի «Արևը ցեխով չես ծածկի» փաստավավերագրական ֆիլմը, որտեղ պատմում է 1915 թվականի Օսմանյան Թուրքիայի կողմից իրագործած ոճրագործության և Թուրքիայում ազգային ինքնությունը պահպանած ավելի քան 4.5 մլն հայերի մասին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի լրագրողների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը հույս է հայտնել, որ լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը Արցախում անցկացնելը հետագայում լուրջ ակնկալիքներ է թելադրելու:

«Համահայկական համաժողովը համագործակցության լայն դաշտ է բացում Հայաստանի, Արցախի և Սփյուռքի լրատվամիջոցների միջև: Սփյուռքում ապրող մեր գործընկերներին հնարավորություն է տրվում ավելի մոտիկից ծանոթանալու Արցախի հիմնախնդրի հետ և ճիշտ ներկայացնելով մատուցել այդ խնդիրը: Այն մարտահրավերները, որոնք կանգնած են մեր առջև, ենթադրում են նաև քարոզչական ճակատ, և այդ ճակատի մարտիկները պետք է լինեն նաև լրագրողները: Պարզապես, պետք է ստեղծել լրագրողական ակտիվություն, նոր ծանոթություններ ու շփումներ, որպեսզի մեդիադաշտը լինի ավելի հավաստի, հստակ, բովանդակալից ու ճշգրիտ»,- ասել է Կ. Գաբրիելյանը:

Համաժողովին «Արցախպրես»  լրատվական  գործակալության  տնօրեն   Վահրամ  Պողոսյանը    հանդես  է  եկել «Էլեկտրոնային  մամուլի  տարածումն Արցախում  և  համահայկական  լրատվադաշտի   հետ  համագործակցության  հեռանկարները›»   թեմայով  ելույթով,  որտեղ  մասնավորապես  մատնանշել  է      Հայաստան-Արցախ-Սփյուռք     եռամիասնույթան    փոխհամագործակցությունը   լրատվական  դաշտում:

«Հայրենիք-Սփյուռք հարաբերություններում, լրատվադաշտը միասնական գործելու խնդիր ունի, քանի որ առ  այսօր  մենք  չունենք  պլատֆորմ, որը  հնարավորություն  կտա  համագործակցված  աշխատանք  կատարել:  Մեր ունեցած մեծ ներուժը գնահատելու համար բավարար է նշել տարվա ընթացքում այն մի քանի միջոցառումները, որը ինքնաբերաբար, բայց միասնաբար անում ենք հիշատակի  և  տոն  օրերի  կապակցությամբ, որը մեծ արձագանք է գտնում միջազգային մամուլում: Առաջարկում եմ այս առումով հնարավորինս արդյունավետ օգտագործենք մեր ժամանակը և համագործակցության սերտ կապեր հաստատենք միմյանց հետ»,-նշել  է  Վ.  Պողոսյանը  և   ընդգծել, որ   «Արցախպրես»  լրատվական  գործակալությունը բոլորի հետ բաց է համագործակցության առումով, և պատրաստ է այս առումով կատարել առաջին քայերը:

Համահայկական համաժողովի մասնակիցները նիստերից հետո այցելելու են նաև Արցախի առաջնագիծ՝ մոտիկից ծանոթանալու մեր դիրքապահների առօրյային:

Համաժողովին «Արցախպրես» հայկական լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը հանդես է եկել «Էլեկտրոնային մամուլի տարածումն Արցախում և համահայկական լրատվադաշտի հետ համագործակցության հեռանկարները›» թեմայով ելույթով, որտեղ մասնավորապես մատնանշել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնույթան փոխհամագործակցությունը լրատվական դաշտում: «Առ այսօր մենք չունենք պլատֆորմ, որը հնարավորություն կտա համագործակցված աշխատանք կատարել, օրինակ հիշատակի և տոն օրերի կապակցությամբ»,-նշել է Վ. Պողոսյանը և ընդգծել, որ համագործակցված աշխատանքի արդյունքում լուրջ հաջողություններ կգրանցվեն:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search