Artsakhpress

Քաղաքական

Ուորլիքը ներկայացրել է իրենց տարածաշրջանային այցի նպատակները

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահյ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղից Երևան հասել է Վարդենիս-Քարվաճառի ճանապարհով:

Ուորլիքը ներկայացրել է իրենց տարածաշրջանային այցի նպատակները

Ուորլիքը ներկայացրել է իրենց տարածաշրջանային այցի նպատակները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 25, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ուրախությամբ տեսա՝ ձյուն էր գալիս», -այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց համանախագահը, հայտնում է panorama.am-ը:

Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական այցն է տարածաշրջան: Ասաց՝ եղել են Բաքվում, հանդիպել Ադրբեջանի նախագահի ու արտգործնախարարի հետ, այնուհետև այցելել են Արցախ, հանդիպել տեղի իշխանությունների հետ: Սպասվում է, որ այսօր ավելի ուշ կհանդիպեն Հայաստանի նախագահի, արտգործնախարարի ու պաշտպանության նորանշանակ նախարարի հետ:

Այս ներածությունից հետո, դիվանագետը ներկայացրեց իրենց հերթական այցի նպատակները, և դրանք մի քանիսն են: Այցի առաջնային նպատակներից մեկը, ըստ Ուորլիքի, հրադադարի ռեժիմի պահպանման մասին կողմերի հետ քննարկելն է:

Դիվանագետը նկատել է. «Ապրիլյան ողբերգական դեպքերից հետո հրադադարի նկատմամբ հարգանք կա»: Ուորլիքն ասաց, որ դա իրենց համար գոհացնող է, բայց այդուհանդերձ եղել են նաև խախտումներ:

«Գիտեմ եղել են դեպքեր, որոնց առիթով մենք ցանկանում ենք կողմերի հետ խոսել ու նաև տեղյակ ենք լարվածության մասին շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին: Մյուս նպատակը մեր այցի այն է, որ հետամուտ լինենք նախագահների կողմից Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի բարձր մակարդակի հանդիպումներում ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը: Այդ քննարկումները շարունակվում են», - ներկայացրեց դիվանագետը:

Նրա խոսքով, որպես համակարտության լուծման միջնորդներ, իրենք աշխատում են «տևական խաղաղության» հաստատման ուղղությամբ:

Լրագրողը հետաքրքրվեց, թե վերջին «բարձր մակարդակի», ինչպես որակեց դիվանագետը, հանդիպումներից, մի քանի ամիս է անցել, ինչո՞ւ որևէ ակտիվ գործողություն չի իրականացվում այդ ուղղությամբ: Ի պատասխան ամերիկացի համանախագահը նկատեց, որ այդ հանդիպումներից հետո հնարավորություն է եղել խոսել «մի շարք խնդիրների մասին ուղղակիորեն»:

«Նախագահների միջև ուղիղ եղավ այդ խոսակցությունը: Քննարկվեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հարցը, գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Կասպրչիկի ղեկավարության ներքո համաձայնություն կար առաջ ընթանալ Կասպրչիկի առաքելության ընդլայնման մասով: Մեր այցի նպատակը այն է, որ մենք որոշ մանրամասների շուրջ հստակեցումներ մտցնենք կապված այս համաձայնությունը կյանքի կոչելու հետ: Միաժամանակ, Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում քննարկում եղավ բանակցային գործընթացի հետ կապվբած հետագա քայլերի մասին: Նախագահները վերստին իրենց հանձնառությունը հայտնեցին խաղաղ, բանակցային կարգավորման հարցի վերաբերյալ:

Անշուշտ, դեռևս կան տարաձայնություններ, անհամաձայնություններ, ոլորտներ, որոնք դեռ քննարկման կարիք ունեն և դրանք բանակցային գործընթացի մաս են: Փաստը այն է, որ երկու երկրների նախագահներն էլ համաձայնել են առաջ ընթանալ խաղաղության ճանապարհով, հասնել մի համաձայնության, որը տևական կարգավորում կապահովի», -ներկայացրեց դիվանագետը:

Լրագրողը Ուորլիքին հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունը՝ «տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» և հետաքրքրվեց, թե համանախագհն ի՞նչ կարծիքի է այդ հայտարարության վերաբերյալ և արդյոք այն համապատասխանո՞ւմ է իրականությանը:

Ի պատասխան, ամերիկացի դիվանագետը նկատեց, որ «կարգավորման բոլոր տարրերը» քննարկվում են ու հավելեց.

«Մենք ակնկալում ենք անկեղծ ու ամբողջական քննարկում ոչ միայն առանձնազրույցներում նախագահների ու համանախագահների միջև, այլ նաև հասարակությունների միջև: Նախագահ Ալիևը քննարկում է բացել կարգավիճակի հարցի վերաբերյալ: Սա մի բան է, որ մենք բոլորս պետք է ողջունենք: Մենք պետք է անկեղծ քննարկում ծավալենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:

Դիրքորոշումները կողմերի միջև կարող են նույնական չլինել, բայց կարևոր է, որ այս հարցերը հասարկության դատին ներկայացվեն և Հայաստանում, և Ադրբեջանում և ԼՂՀ բնակչության համար: Ես Բաքվում էլ ասացի, այստեղ էլ կրկնեմ՝ մենք ողջունում ենք Ալիևի այդ հայտարարությունը ոչ նրա համար, որ դա վերջին խոսքն է, այլ նրա համար, որ նա այս հարցը, այս պնդիրը առաջ է քաշում ու քննարկման թեմա է դարձնում»:

Ինչ վերաբերում է Հելսինկյան սկզբունքներին, լրագրողը հետաքրքրվեց, թե հակամարտության կողմերից որ մեկը չի ընդունում Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները, դիվանագետն ի պատասխան նկատեց, որ երկու կողմն էլ դրանք ընդունում է:

«Հելսինկյան եզրափակիչ ակտում զետեղված բոլոր սկզբունքներն էլ կողմերն ընդունել են: Այն ներառում է՝ ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանք և ուժ չկիրառելու հանձնառություն:

Ցանկացած հետագա համաձայնության հիմքը պետք է լինեն Հելսինկյան եզրափակիչ ակտում ընդգրկված սկզբունքները: Մենք աշխատում ենք բոլոր երեք սկզբունքների հիման վրա, ինչը դուք շատ լավ գիտեք: Եվ Ադրբեջանը, և Հայաստանը ստորագրել են ու նրանք հետամուտ են իրենց հանձնառություններին: Մենք շարունակում ենք այդ սկզբունքներով առաջնորդվել՝ որպես առաջընթացի հիմնական ճանապարհ», - լրացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ ներկայացուցիչը:

 


     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search