Artsakhpress

Սպորտ

Զավեն Անդրիասյանը «Corsican Circuit 2016» մրցաշարում կիսում է 2-4 տեղերը

Ֆրանսիայում շարունակվում է «Corsican Circuit 2016» մրցաշարը, որն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ:

Զավեն Անդրիասյանը «Corsican Circuit 2016» մրցաշարում կիսում է 2-4 տեղերը

Զավեն Անդրիասյանը «Corsican Circuit 2016» մրցաշարում կիսում է 2-4 տեղերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 26, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Տեղի են ունեցել մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները. Զավեն Անդրիասյանը հաղթեց Վիկտոր Միխալևսկուն, իսկ Տիգրան Ղարամյանը ոչ-ոքի խաղաց Միխայիլ Անտիպովի հետ: 4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Մոիսեենկոն, ով 4 հնարավորից վաստակել է 4 միավոր: Զավեն Անդրիասյանը, Անտոն Կորոբովը և Բոգդան-Դանիել Դեաչը վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները: Տիգրան Ղարամյանն իր ակտիվում գրանցել է 3 միավոր և կիսում է 5-12-րդ հորիզոնականները: Այսօր մրցաշարում տեղի կունենան 5-րդ և 6-րդ տուրերը:


«Corsican Circuit 2016» մրցաշարն անցկացվում է երկու փուլով: Հիմնական մրցաշարում 1-12-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կնվաճեն «նոկաուտ» համակարգով անցկացվող մրցաշարի երկրորդ փուլի ուղեգրեր, այստեղ նրանց կմիանան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Արցախում հունիսի 29-ից դադարեցվելու է գազամատակարարումը. «Արցախգազ»-ից հայտնել են պատճառներն ու ժամկետները

ՄԱԿ-ի Միջազգային դատարանը ճանաչել է ԼՂ անկախությունը Ադրբեջանից․ ՀԴԿ

Ճանապարհատրանսպորտային պատահար` մահվան ելքով

Փոփոխություններ` «Ղարաբաղ Տելեկոմ» ցանցում ռոումինգ ծառայության պայմաններում

Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. ԱՀ ՊԲ

Ստեփանակերտում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտ քաղաքի Առաքելյան փողոցում կրակոցներ արձակած անձը ձերբակալվել է. ԱՀ դատախազություն

Մայրաքաղաքում կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել է Մոսկվա

Search