Artsakhpress

Հասարակական

Արցախում գործող վիքի ակումբը մեկ տարեկան է

Արցախում գործող վիքի ակումբը հիմնադրվել է 2015 թվականի հոկտեմբերին. այն արդեն մեկ տարեկան է:

Արցախում գործող վիքի ակումբը մեկ տարեկան է

Արցախում գործող վիքի ակումբը մեկ տարեկան է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ստեփանակերտի վիքի ակումբի համակարգող Իրինա Սաֆարյանն ասել է, որ ակումբ կարող են հաճախել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակության:

«Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որից օգտվել կարող են բոլորը: Ակումբի հիմնական նպատակն է ԼՂՀ-ի մասին գրել ավելի շատ հոդվածներ, քանի որ Արցախի մասին տեղեկությունները հայկական վիքիպեդիայում քիչ են: Հոդվածներ գրելիս օգտվում ենք տարբեր գրքերից, Հայկական Սովետական հանրագիտարանից, պետական-պաշտոնական կայքերից, զբոսաշրջության վարչության կողմից տրամադրվող նյութերից: Մեկ տարվա ընթացքում վիքի ակումբի անդամներս խմբագրել ենք Լեոյի «Անի» աշխատությունը և Արցախի մասին 600 հոդված»,-ընգծել է Ի. Սաֆարյանը՝ հավելելով, որ խմբագրական աշխատանքներին մասնակցում են 77 խմբագիրներ. նրանց մեջ կան ակտիվ անդամներ:

Ի. Սաֆարյանի խոսքով՝ առաջիկայում պատրաստվում են Արցախի շրջաններում և համայնքներում վիքի ակումբի նոր մասնաճյուղեր ևս բացել աշակերտների հետ այդ ուղղությամբ աշխատանքներ տանելու համար:

«Նախընտրելի է, որ գործընթացին ավելի շատ դպրոցականներ ներգրավվեն, քանի որ ծրագիրն ավելի գիտակրթական է: Վիքի խմբագիրներն աշխատանքներին զուգահեռ զբաղվում են նաև թարգմանություններով. այն նպաստում է խմբագրողների ինտելեկտի բարձրացմանը,-ավելացրել է Ի. Սաֆարյանը և ընդգծել,- կարծում եմ՝ այս ծրագիրը, հավուր պատշաճի ներկայացնելու դեպքում, լուրջ հաջողությունների ենք հասնելու: Իմ համոզմամբ՝ Արցախի ինքնության ճանաչման գործընթացին այն ևս նպաստելու է»:

Ի. Սաֆարյանը տեղեկացրել է նաև, որ Արցախի վիքի ակումբի լավագույն խմբագիրները շարունակելու են մեկնել ՀՀ տարբեր մարզեր՝ փորձառու վիքի խմբագիրների կազմակերպած դասընթացներին մասնակցելու համար:

«Դասընթացների ժամանակ կատարվում է փորձի փոխանակում, որը նպաստում է սկսնակ խմբագիրների կայանալուն: Յուրաքանչյուր համայնքից վիքի դասընթացներին մասնակցում է 4-5 խմբագիր»,-ավելացրել է Ի. Սաֆարյանը` մանրամասնելով, որ տարեկան երկու անգամ՝ ամռանը և ձմռանը, կազմակերպվում է նաև վիքի ճամբար, որին մասնակցում են խմբագիրներ ՀՀ բոլոր մարզերից, Արցախից և Սփյուռքից:

Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ վիքի ակումբի համակարգողը նշել է նաև, որ իրենք ցանկություն ունեն նոր ակումբներ բացել Հադրութի շրջանի Տող գյուղում, Ասկերանում, Շուշիիում, Քարվաճառում. ի դեպ անցած տարի իրենք այնտեղ վորքշոփ են կազմակերպել, որը խթանել է խմբագրական աշխատանքներին:

Ստեփանակերտի վիքի ակումբի ակտիվ խմբագիր, Օլեսյա Սահակյանը, ով 4 ամիս է, ինչ ակումբ է հաճախում, ասել է. «Թարգմանություններ և խմբագրական աշխատանքներ կատարելիս մենք, լրացուցիչ տեղեկություններ ստանալով, նյութերին ծանոթանում ենք բազմակողմանի՝ բարձրացնելով նաև մեր ինտելեկտը: Շատ եմ հետաքրքրված մուլտֆիլմերի թարգմանությամբ: Արդեն թարգմանել եմ «Արքայադուստր Սոֆիան», «Բարբոսկիները», «Առնոլդը» մուլֆիլմները»:

Հայկ Աթանեսյանն էլ, ով 9 ամիս է, ինչ հաճախում է Ստեփանակերտի վիքի ակումբ, ասել է.

«Ես այստեղ ստանում եմ գիտելիքներ: Հիմնականում խմբագրական աշխատանքներ եմ կատարում:

Ես մասնակցել եմ Աղվերանում կազմակերպված վորքշոփին: Շատ հետաքրքիր ու բովանդակալից օրեր էին. ես այնտեղ ձեռք եմ բերել նաև նոր ընկերներ»:


     

Քաղաքական

Հասարակական

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Կայացել է արցախցի երիտասարդ երգիչ Վլադիմիր Արզումանյանի նոր երգի պրեմիերան

Հակառակորդի կողմից վիրավորված զինծառայողների վիճակը բավարար է

Արցախում վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Ռուս խաղաղապահներն Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի երեք խախտում են արձանագրել

Արտերկրում Արցախի մշտական ներկայացուցչությունների ծախսերը կնվազեն

Ադրբեջանի կողմից Արցախին կարգավիճակ տալու դրժումը մեզ իրավական և քաղաքական ուժեղ գործիքակազմ է տալիս․ Վարդան Օսկանյան

Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր

Մոսկվան կաշխատի իր ձեռքում պահել գործընթացի ղեկը

Search