ԵԱՀԿ ՄԽ համանախագահները շարունակում են աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի մերձեցման ուղղությամբ:
ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այդ մասին չորեքշաբթի Բաքվում լրագրողներին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան, հայտնում է «Թրենդ» գործակալությունը:
Նրա խոսքով՝ համանախագահներն աշխատում են երկու երկրների արտգործնախարարների և նախագահների նոր հանդիպումների ուղղությամբ:
Դիվանագետը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է ունենալ միայն խաղաղ լուծում՝ միջազգային իրավունքի շրջանակում: