Artsakhpress

Քաղաքական

Չեմ կարծում, որ Հայոց ցեղասպանության մասին Թրամփն ունի համապատասխան տեղեկատվություն. Ջիմ Քոսթայի հարցազրույցը

Չեմ կարծում, որ Հայոց ցեղասպանության մասին Թրամփն ունի համապատասխան տեղեկատվություն։ Պետք է տեսնել, թե ում է նա նշանակելու պետքարտուղարի պաշտոնում:

Չեմ կարծում, որ Հայոց ցեղասպանության մասին Թրամփն ունի համապատասխան տեղեկատվություն. Ջիմ Քոսթայի հարցազրույցը

Չեմ կարծում, որ Հայոց ցեղասպանության մասին Թրամփն ունի համապատասխան տեղեկատվություն. Ջիմ Քոսթայի հարցազրույցը

Այս մասին, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում նշել է դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Քոսթան:

ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի ընտրությունը մեծ զարմանք առաջ բերեց ոչ միայն Ամերիկայում, այլ նաեւ աշխարհի տարբեր երկրներում։ Վերլուծաբաններն ու փորձագետներն այս օրերին փորձում են վերլուծել իրադրությունը, պարզելու, թե ինչ կարող է սպասել ԱՄՆ-ին ու տարբեր երկների հետ նրա հարաբերություններին Թրամփի օրոք, երբ վերջինս 2Օ17 թվականի հունվարի 2Օ-ին երդման արարողությունից հետո հայտարարվի ԱՄՆ-ի նախագահ։

ԱՄՆ-ի դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Քոսթան, որն ի դեպ ընտրությունների արդյունքում վերընտրվել է, «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանն ընտրության արդյունքների հրապարակումից ժամեր անց հեռախոսով ասաց, թե անցած 18 ամիսներն ընգծել են Ամերիկայում առկա պառակտումը. «Ամերիկայի ընտրողների կեսն անտեսեց այն հանգամանքը, որ անցած 73 ամիսների ընթացքում գործազրկությունը գրեթե 12 տոկոսից իջել է 4.9-ի։ Անտեսեց այն փաստը, որ հանցագործությունների ծավալն հասել է անցած 30 տարիների ընթացքում ամենացածր մակարդակին»:

Հիմա, ասում է նա, պետք է սպասել տեսնելու համար, թե ինչպես է նախագահի պաշտոնում Թրամփը համագործակցելու Կոնգրեսի հետ. «Թրամփը Կոնգրեսի զույգ պալատներում՝ Ներկայացուցիչների տանը եւ Սենատում ունի հանրապետականների մեծամասնություն, սակայն պետք է հիշել, որ նրա որոշ հայացքներ հավանության չեն արժանանում հենց իր կուսակցության ներսում»։

Կարեւորն այժմ այն է, ասում է կոնգրեսական Ջիմ Քոսթան, թե ինչ թիմ է Թրամփը կազմելու։ Իսկ նրա այն հայտարարությունները, թե ինքը լավ գործարար է, ինչի փորձը կիրառելու է որպես նախագահ, պետք է իրենց արդարացիություն ապացուցեն եկող 6 ամիսների ընթացքում։

Կոնգրեսական Ջիմ Քոսթան համոզված է, որ ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններում փոփոխություն անպայման կլինի, սակայն լավ թե վատ, դեռեւս պարզ չէ։

Ինչ վերաբերում է Իրանի հետ միջուկային հարցերով կնքված գործարքին, կոնգրեսականը հիշեցնում է, որ կնքված պայմանագիրը չէր ակնկալում Սենատի կողմից վավերացում. «Այն կարող է փոփոխության ենթարկվել կամ նորից ձեւակերպվել միայն նախագահի կողմից, սակայն պայմանագրի մեջ կան պայմաններ, որոնք շատ կդժվարեցնեն այն փոփոխության ենթարկելու ջանքերը։ Ու եթե ԱՄՆ-ը գնա այդ քայլին, Իրանը կասի, որ այդպես մենք չէինք պայմանավորվել ու կվերսկսի միջուկային ցենտրիֆուգների գործարկումը եւ միջուկային զենք արտադրելու ջանքերը»։

Արդյոք Թրամփի նախագահության օրոք հնարավո՞ր է Հայոց ցեղասպանության ճանաչում նախագահի մակարդակով։ Այս հարցին կոնգրեսական Ջիմ Քոսթան պատասխանում է, որ Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախումբն այդ հարցը պետք է բարձրացնի վաղ թե ուշ. «Շատ կարեւոր է, թե արտաքին քաղաքականության ինչ թիմ կընտրի Թրամփը։ Չեմ կարծում, որ Հայոց ցեղասպանության մասին Թրամփն ունի համապատասխան տեղեկատվություն։ Պետք է տեսնել, թե ում է նա նշանակելու պետքարտուղարի պաշտոնում։ Խոսակցություններ կան, դեռեւս չհաստատված լուրեր, որ արտաքին գերատեսչության ղեկավարի պաշտոնը նա կարող է առաջարկել Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նյութ Գինգրիչին»։

Կոնգրեսականը խոստանում է Կոնգրեսում իր գործընկերների հետ միասին շարունակել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունները խորացնելու եւ Հայաստանի համար կարեւոր այլ հարցերի շուրջ ու խնդիրները լուծելու ուղղությամբ կիրառվող ջանքերը։



 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search