Թրամփը հաստատել է`պաշտոնը ստանձնելուց հետո հրաժարվելու է ԱՄՆ նախագահի աշխատավարձից
Թրամփը հաստատել է`պաշտոնը ստանձնելուց հետո հրաժարվելու է ԱՄՆ նախագահի աշխատավարձից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Ինչ վերաբերում է աշխատավարձին, ես ոչ մի դոլար չեմ վերցնի»,- այս մասին Թրամփը հայտարարել էր սեպտեմբերին: Այժմ նա հիշեցրել է իր խոսքերը, հաղորդում է CBS հեռուստաընկերությունը: Նա նաև հիշեցրել է, որ ամբողջ նախընտրական քարոզարշավն անցկացրել է բացառապես իր անձնական միջոցներով:
ԱՄՆ-ի պատմության մեջ մինչ Թրամփը եղել են ընդամենը 2 նախագահներ, ովքեր նույնպես հրաժարվել են աշխատավարձից: 1929թ. այդպիսի բան արել է Հերբերթ Հուվերը, իսկ 1961թ. նրա օրինակին է հետևել Ջոն Քենեդին: