Artsakhpress

Հասարակական

Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է

Նոյեմբերի 16-ը ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է:

Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է

Այսօր Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրն է

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոբերտի բացառիկ հերոսությունը անտարբեր չթողեց եւ ոչ մեկին, նրան ճանաչեցին որպես հերոս, իսկ ընկերների համար, բացի հերոս լինելուց, նա հումորով ու բարի Կյաժն է: Ծառայակից ընկերն այսօր առանց հուզմունքի չի կարող հիշել մտերիմ ընկերոջը, նրանց զրույցներն ու բանակային կյանքից մի շարք դրվագներ, ասում է`կարոտում է:

Համլետ Կիրակոսյանը 6 ամիս է, ինչ ծառայում էր բանակում, երբ տարբեր տեղերից զանգեր է ստանում, որ նորակոչիկ է գալու, պետք է դիմավորել:

«Ճիշտն ասած, անընդհատ չէի ուզում գնալ, մի քիչ էլ հոգնած վիճակ էր, դիրքեր էինք բարձրանում, իջնում, բայց ամեն դեպքում մի օր գնացի  նրանց գումարտակ, ընկերս ծանոթացրեց, ասաց՝  ծանոթացի Կյաժի հետ, ինքը թե` անունս Ռոբերտ է:  Սկսեցինք զրուցել, միանգամից հասկացա, որ լավ մարդ է, իսկ հետո էլ պարզվեց, որ ընդհանուր շատ ուրիշ ընկերներ, ծանոթներ էլ ունեինք, բայց այնպես էր ստացվել, որ իրար չէինք ճանաչել»:

Կարճ ժամանակ անց Ռոբերտը տեղափոխվում է այն նույն գումարտակը, որտեղ ծառայում էր Համլետը, ցուցաբերած պատրաստավածության շնորհիվ  արժանանում է կրտսեր սերժանտի կոչման:

Համլետը շատ տարբեր պատմություններ է հիշում՝ կապված Ռոբերտի հետ, սակայն ասում է՝ մեկ է, էլի քիչ է, դեռ շատ-շատերը կան:

«Կյաժի մաման զարմացել էր, ասել էինք` շատ էր ուտում բանակում, ասում էր՝ հետաքրքիր է, ինքը շատ ուտել չէր սիրում, տանը մենակ վառած ձվածեղ էր ուտում: Իսկ բանակում հաճախ գալիս էր, ասում էր՝ բա հաց չուտենք: Սովորություն ունեինք, նախքան դիրքեր բարձրանալը գնում էինք առեւտուր անում, որ տանեինք ուտելու, նախքան դիրքեր բարձրանալու գիշերն էլ մի քանի հոգով նստում, մի բան էինք ուտում: Մարտի 31-ին մի վեց հոգով հավաքվել էինք հաց ուտելու,  չգիտեմ՝ պատահակություն էր, թե ինչ, որ նման խոսակցություն ունեցանք: Դանակ չկար, իսկ Կյաժը սիրում էր, որ ամեն ինչ պատրաստ է լինում, հետո նոր նստում էինք սեղանի, չէր թողնում, որ սկսեինք: Իսկ էդ օրը մի տեղից, մյուս տեղից խառնված պոկում, ուտում էր: Մեր ընկերը գնաց դանակ բերեց, ասաց՝ թող այստեղ մնա, որ հետ գանք հիշենք, որ 14 օր էլ անցավ: Մեկ էլ Կյաժն ասաց՝ հա, ախպեր, ուր ա, Աստված տա, բարով-խերով իջնենք: Ես էլ ասացի՝ այ ախպեր, ինչ պիտի լինի որ, ոնց որ միշտ բարձրանալու ենք ու իջնենք»:

Առավոտյան նախքան տարբեր դիրքեր բարձրանալը ընկերները մնաս բարով են ասում, խոստանում, որ տեղավորվելուն պես կզանգեն միմյանց, իմաց կտան, որ ամեն ինչ կարգին է:

«Ասացի՝ անջիգյարություն չանես, անպայման կզանգես: Առաջին անգամ որ զանգեց, ուժեղ կրակոցներ էին լսվում: Մենք նրանց  դիրքի հետ կապ չունեինք, չգիտեինք՝ ինչ էր կատարվում: Զանգեց, ասաց մենակ է,  Անդոն (Անդրանիկ Զոհրաբյանը-հեղ.) չկա, ողջ մարդ էլ չկա: Արդեն պատրաստվում էինք նրանց մոտ գնալ, վերջին անգամ զանգեց՝ ասաց, ախպերս, գիտես՝ քեզ ինչքան եմ սիրում, բայց եթե 10 րոպեից ինձ էստեղից չհանեն, էլ կյանքում ախպորդ չես տեսնի: Էդպես որ խոսեց, ես էլ հուզվեցի, չգիտեի՝ ոնց ինձ պահեի, անընդհատ ասում էի՝ լավ կլինի, մի մտածի, ու զանգն ընդհատվեց: Զանգում էի, անհասանելի էր, բայց ոչ մի վայրկյան չէի կարող ու չէի ուզում մտածել, որ կարող է նրա հետ ինչ-որ բան եղած  լինի: Մի փոքր ուշ մեզ ասացին, որ վիրավոր են բերում, մտածեցինք՝ երեւի Կյաժն է,  ուրախացանք բոլորով»:

Ծառայակիցները մինչեւ վերջին պահն էլ սպասում էին Ռոբերտին:

«Մենք բոլորի հետ էլ մտերիմ էինք, բոլորն էլ մեր ընկերներն էին, շատ էինք հավատում, որ նրանց կազմից գոնե Կյաժը ողջ կմնար, սպասեցինք, հետո տեսանք, որ մեքենան դատարկ է, մոտեցա  փոխգնդապետին, ասացի՝ բա Կյաժը որտեղ է, գլուխը բռնեց ու ասաց՝ Կյաժն էլ չկա: Էլ չեմ կարող նկարագրել, թե ինչ ապրեցինք այդ պահին, աչքիս ոչինչ էլ չէր երեւում, արդեն ամեն ինչ  մեկ էր»:  

Համլետն այժմ մտերմացել է Ռոբերտի եղբոր՝ Ռուբենի հետ, հանդիպում են միմյանց, հիշում Ռոբերտին:

«Կյաժը շատ էր սիրում քայլել: Ձմեռ էր, ձյուն էր գալիս, մի օր եկավ՝ արի գնանք քայլելու, ես էլ ասացի՝ էստեղ ինչ տեղ կա, որ գնանք, Կյաժը՝ բա, արի ներշնչենք, որ Հյուսիսային պողոտայով քայլում ենք. անկեղծ ասած շատ հոգնած էի, չէի ուզում գնալ, առաջարկեցի՝ մյուս օրը գնանք: Հաջորդ օրն արդեն գլխարկը դրած, հագած-կապած եկավ՝ բա գնացինք, ես էլի հոգնած էի, էլի չուզեցի, ինքն էլ ասաց՝ չես գալիս, ուրեմն ես գնում եմ ու գնաց: Էդպես հետո զանգում  ջղայնացնում էի, կատակներ էի անում: Հա ու Կյաժը շատ էր սիրում նկարվել, իսկ ես՝ չէ, հիմա էնքան եմ ափսոսում, որ ընկերոջս հետ  ընդամենը մեկ- երկու նկար ունեմ»:

Համլետն ընկերոջ մասին խոսում էր միայն ներկա ժամանակով, ասում է՝ հպարտ ու ուրախ է, որ նման ընկեր ունի:

«Կյաժի մասին մենակ լավը կարող եմ ասել, ուղղակի համապատասխան բառեր չեմ կարող գտնել նրան արժանի կերպով նկարագրելու համար: Չեմ ասում, որովհետեւ  իմ ընկերն է կամ  որ նման հերոսություն է արել, ուղղակի իրոք  Կյաժը շատ ուրիշ էր: Եթե ես նրան չճանաչեի,  կհարգեի որպես հերոս, լավ մարդ, ով իր ազգի համար էդպիսի քայլի է գնացել, որովհետեւ այդ քայլը նույնպես խոսքերով անհնար է նկարագրել: Ամեն մարդ չէ, որ իր մեջ կարող  է ուժ գտնել ու նման բան անել:  Մենք հիշում ենք իր արած հերոսությունը, բայց ախր, էդ հերոսությունը նրան խլեց մեզնից, դրա պատճառով է, որ մեր կողքին չէ: Ամեն դեպքում նա ինձ ու  բոլոր ընկերների, նրան ճանաչողների համար  կմնա  մեր Կյաժը»:

Մարտակերտի ուղղությամբ տեղակայված դիրքը պաշտպանելիս Ռոբերտ Աբաջյանի հետ միասին հակառակորդի դեմ համառ պայքար են տվել եւ հերոսաբար զոհվել վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանը, գնդացրորդներ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:

Միայնակ մնալով  թշնամու դեմ՝ կրտսեր սերժանտ  Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա եւ միաժամանակ հեռախոսային կապի մեջ մնալով գումարտակի հրամանատարի հետ՝ հաղորդել է իրավիճակի մասին:  Տեսնելով իրեն մոտեցող թշնամուն` Ռոբերտ Աբաջյանը կրկին կապի է դուրս եկել ու ասել, որ վերջին նռնակի օղակն արդեն հանել  է եւ պատրաստ սպասում է, որ թշնամու մոտենալուն պես պայթեցնի:  Ռոբերտ Աբաջյանն իր հետ միասին  նռնակով  պայթեցրել  է հակառակորդի մի քանի զինվորի՝ միաժամանակ փրկելով  օգնության հասած զինվորներին, որոնք էլ հենց շարունակել են արյան գնով դիրքը պաշտպանած հերոսների  գործը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը հետմահու պարգեւատրվել է «Արցախի հերոս» ԼՂՀ  բարձրագույն կոչմամբ եւ «Ոսկե արծիվ» շքանշանով: 

 

Սյուզի Մուրադյան

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search