Artsakhpress

Քաղաքական

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանին չի դարձնում հակառուսական. Ջեյմի Շի

Մենք հարգում ենք Հայաստանի ընտրությունը՝ համագործակցել և՛ ՆԱՏՕ-ի, և՛ Ռուսաստանի և՛ իր անմիջական հարևանների հետ, ունենալ բարիդրացիական հարաբերություններ:

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանին չի դարձնում հակառուսական. Ջեյմի Շի

ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանին չի դարձնում հակառուսական. Ջեյմի Շի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնական Ջեյմի Շին՝ նշելով, որ խոսքը ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության մասին է: 

«Իմ ուղերձն այն է, որ այստեղ «կամ-կամ»-ի մասին չէ խոսքը, այլ՝ «և-և»-ի: Լրիվ հնարավոր է, անգամ ցանկալի է, որ Հայաստանն այս պայմաններում նաև ՆԱՏՕ-ի հետ սերտ հարաբերություններ մշակի ու պահպանի: Բոլորովին պարտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ լինել, որպեսզի կարողանաս օգտվել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության բազմաթիվ ծրագրերից»,- նշեց Շին:

Ըստ նրա՝ այսօրինակ համագործակցությամբ մեր թե՛ Հայաստանի, թե՛ ՆԱՏՕ-ի համար անվտանգությունը շահում է, զարգանում:

Tert.am-ի հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի ՆԱՏՕ-ն այս տարածաշրջանում Ռուսաստանի դերի մեծացման մասին, արդյոք անհանգստացած չէ՞ այն փաստով, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստեղծվում է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ կամ համատեղ զորախումբ, Ջեյմի Շին պատասխանեց, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական բնույթի դաշինք է և երբևէ չի սպառնացել ու չի սպառնալու որևէ մեկին:

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ ՌԴ-ն ամրացնում է իր դիրքերը հենց ՆԱՏՕ-ին դիմագրավելու համար, նա պատասխանեց. «ՆԱՏՕ-ի գոյության իմաստն իր անդամների անվտանգությունը պահպանելն է: Ինչ արվում է՝ համաչափ է, չափի մեջ՝ երկխոսության ձեռք մեկնելով մնացածներին: ՆԱՏՕ-ն երբևէ չի արել մի բան ու մտադիր էլ չի անել այնպիսի քայլեր, որը կարդարացնի իր դեմ սադրիչ գործողությունները»։ 

Ջեյմի Շին հիշեցրեց, որ տարիներ առաջ Ռուսաստանի Դաշնության հետ ՆԱՏՕ-ն սերտորեն համագործակցում էր, բայց իրավիճակը փոխվեց: 

«Մի քանի տարի առաջ մենք ՌԴ հետ ունեինք լավ համագործակցություն, միասին՝ Բալկաններում էինք, ՌԴ-ն մեզ սատարում էր Աֆղանստանում, օրինակ՝ թմրադեղերի շրջանառությունը կանխելու հարցում, բայց, երբեմն, մենք մոռանում ենք, որ հենց ՌԴ ապօրինի բռնակցման նախաշեմին էր, որ Միջերկրական ծովում ուր որ է պետք է իրականացվեր ռազմական գործողություն, որը կոչված էր օգնելու Սիրիայի քիմիական զենքի ոչնչացմանը: ՌԴ ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում երկխոսությունը հիմա էլ շարունակվում է: Բրյուսելում հաջորդ շաբաթ ժողով է սպասվում: Ուզում եմ ասել, որ այն ընթացքում, մինչ ՆԱՏՕ-ն օրինական իրավունք ունի իրեն պաշտպանելու Ռուսաստանի դեմ, դրան զուգընթաց երկխոսություն է ընթանում, փորձում ենք ՌԴ-ին համոզել, որ անիմաստ ու սին է հակամարտության գնալը, որ կարելի է երկու կողմերի համար արգասաբեր արդյունքի հասնել՝ համագործակցել»,- մանրամասնեց Շին: 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականի խոսքով՝ Հայաստանի պես երկրներում օրինակ իրենք ի վիճակի են համագործակցել, երբ կա այլ համագործակցություն: «Սա ուղերձ է նաև Ռուսաստանին: ՆԱՏՕ–ի հետ լավ հարաբերությունները երկիրը չեն դարձնում հակառուսական: Ռուսաստանը ՆԱՏՕ-ից վախենալու ոչ մի բան չունի»,- շեշտեց Ջեյմի Շին:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search