Նոյեմբերի 18-ին և 19-ին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստերում ամփոփվել են Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները:
Ամփոփվել են Սահմանադրության նախագծի նախնական տարբերակի հանրային քննարկումների արդյունքները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԼՂՀ ԱԺ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանրապետության մայրաքաղաքում և բոլոր շրջաններում քննարկումներ անցկացրած հանձնաժողովի անդամները ներկայացրել են նախագծի վերաբերյալ ազգաբնակչության առաջարկություններն ու դիտողությունները:
Մասնագիտական հանձնաժողովը ստացված առաջարկությունների և կարծիքների հիման վրա նախագիծը ենթարկել է որոշակի լրամշակման: Նիստերի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրության նախաբանի նախագծային տեքստին:
Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը կներկայացվի հանրապետության նախագահին: