Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում որպես թանգարան բացվել է նախկին գերգաղտնի միջուկային բունկերը:
Ալբանիայում նախկին գաղտնի միջուկային բունկերը վերածվել է թանգարանի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Ռիա նովոստին՝ հղում անելով Ասոշիեյթիդ պրեսին:
Միջուկային բունկերի մակերեսը մոտ 1000 քառակուսի մետր է, ունի մինչև 2,4 մետր հաստությամբ երկաթբետոնե պատեր: Այն կառուցվել է 1981-1986 թթ. և նախատեսվել է միջուկային հարձակման դեպքում բարձրաստիճան պետական անձանց պատսպարելու համար:
Թանգարանը ներառում է նաև լուսանկարների և տարբեր իրերի ցուցադրություն, որոնք ներկայացնում են մոտ 100 հազար ալբանացիների քաղաքական դրդապատճառներով հետապնդումները 1945-1991 թվականներին: