Artsakhpress

Սփյուռք

Մեզ մեծ փոփոխություններ են սպասվում 2020-ականների կեսերին՝ ԽՍՀՄ-ում մեծացած մարդկանց փոփոխություն. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը ТАСС-ին

21-րդ դարում տեղեկատվական հասարակության գլխավոր ակտիվը մարդիկ են, դրա համար է ընթանալու պայքարը, այդ պատճառով կրթությունը չափազանց կարևոր է։ Այդ մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում ասել է ռուսաստանաբնակ հայտնի գործարար և բարերար, «Սկոլկովո» մոսկովյան կառավարման դպրոցի համահիմնադիր, UWC Dilijan College-ի հիմնադիր-գործընկեր Ռուբեն Վարդանյանը՝ խոսելով «Սկոլկովո» բիզնես դպրոցի և Դիլիջանում UWC դպրոցի նախագծերի մասին:

Մեզ մեծ փոփոխություններ են սպասվում 2020-ականների կեսերին՝ ԽՍՀՄ-ում մեծացած մարդկանց փոփոխություն. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը ТАСС-ին

Մեզ մեծ փոփոխություններ են սպասվում 2020-ականների կեսերին՝ ԽՍՀՄ-ում մեծացած մարդկանց փոփոխություն. Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը ТАСС-ին

«Ռուսաստանը 1990-ականներին կորցրեց ոչ միայն երկրից դուրս հանված մի քանի հարյուր միլիարդ դոլար, հայտնում է Թերթ.ամ-ը:

Ամենավատն այն է, որ այստեղից հեռացան տրիլիոն դոլարի ուղեղներ, արտագաղթեցին Իսրայել, ԱՄՆ, Եվրոպա, Հարավային Կորեա… Հնարավոր է՝ դա է ամենասարսափելի աղետը: Վերջին հաշվով, կրեատիվ մարդկանց 3-5 տոկոսն է առաջընթացի շարժիչը: Նրանց համար էլ ընթանում է ամենալուրջ պայքարը»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

Նա հույս է հայտնել, որ հաջորդ Իլոն Մասկի նման անհատը չի հեռանա Ռուսաստանից, այլ կժամանի Ռուսաստան՝ Ամերիկայի փոխարեն:  «Միայն հավատալ և աղոթելը քիչ է, պետք է նաև ինչ-որ բան անել: Գիտեք, ինչպես անեկդոտում՝ «Գոնե վիճակախաղի տոմս գնիր…»: Հարկավոր է անպայման փորձել, չվախենալ սխալվել և հավատալ, որ ամեն ինչ կստացվի»,- ասել է նա:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ բոլորը տեսնում են, թե ինչքան երեխաներ են մեկնում սովորելու Արևմուտք, իսկ իրենց նախագծերն այն մասին են, որ նաև հետխորհրդային տարածքում կարելի է ստեղծել մրցունակ ուսումնական հաստատություններ:

«Մենք ելնում ենք նրանից, որ գոյություն ունի կրթության նոր ձևաչափի պահանջարկ»,- ասել է գործարարը՝ նշելով, որ, միևնույն ժամանակ, նրանք փորձում են երեխաներին ժամանակակից աշխարհի համար այնպիսի կարևոր որակներ փոխանցել, ինչպիսիք են նոր իրականություններին հարմարվելու, ճկուն և արագ փոփոխվելու, այլ մշակույթները հասկանալու և ընդունելու ունակությունները:

«Դիլիջանի մեր դպրոցում սովորում է աշխարհի 72 երկրից երեխա: Ոչ թե տեղի հայեր կամ սփյուռք, այլ ամերիկացիներ, եվրոպացիներ, ավստրալացիներ, Ասիայի և Աֆրիկայի երկրների բնակիչներ… Եվ «Սկոլկովո»-ն մենք գործընկերների հետ ստեղծել ենք որպես բիզնես դպրոց, ուր պետք է ժամանեին օտարերկրացիներ: Մենք հպարտ ենք նաև, որ UWC Dilijan դպրոցի նախագիծը ստացել է միջազգային ճարտարապետական մրցանակներ՝ որպես Եվրոպայում լավագույն հանրային շենք և որպես միտում հաղորդող ճարտարապետություն, ինչպես նաև դարձել է Հայաստանում առաջին նախագիծը՝ հավաստագրված BREEAM կանաչ ստանդարտներով»,- ասել է գործարարը:

Ռուբեն Վարդանյանը պատմել է, որ իրեն հաճախ էին հարցնում, թե ինչու է դպրոց ստեղծում, ինչին նա պատասխանել է, որ ցանկանում է՝ ընտրություն հայտնվի, այդ թվում և իր երեխաների մոտ: «Նախկինում այստեղ այլընտրանք չկար, այժմ կա»,- ասել է նա:

«Ամենամեծ ճոխությունը և ամենամեծ պատասխանատվությունն ընտրության իրավունքն է: Հաճախ մարդիկ վախենում և փախչում են դրանից: Ցանկալի է, որ մեր փոխարեն մեկը կայացնի որոշում, իսկ մենք հետո կարողանանք ասել՝ մենք չենք մեղավոր: Այդ պատճառով ընտրության իրավունքն ամենակարևորն է»,- ասել է գործարարը:

Նա նշել է, որ ծախսած գումարները երբեք չեն վերադառնա շահութաբաժնի տեսքով: «Բայց, եթե գնահատվի երկրի համար կարևորության տեսանկյունից՝ ես ներդրում եմ անում ապագայի մեջ, այդ թվում՝ իմ, և ինչը կարևոր է՝ իմ երեխաների»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: Նա հավելել է, որ չնայած հարգում է այն մարդկանց, որոնք օգնում են մահացու հիվանդներին, անօթևան և աղքատ մարդկանց, բայց իրենք զբաղվում են սոցիալական ներդրումներով և հստակ սահմանազատում չեն դնում աշխատանքի և բարեգործության միջև: Նա վստահ է՝ ապագան սոցիալական կապիտալիզմինն է, այդ մոդելը կարող է փրկել աշխարհը: Նման բան արդեն տեղի է ունենում Շվեդիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում:

Պետք է այնպես ապրել, ասես ամեն ինչ լավ է լինելու, վստահ է Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ պետք է լինել լավատես, քանի որ այս աշխարհը թողնում ենք երեխաներին…

«Մենք պարտավոր ենք մոլորակն ավելի լավը թողնել, քան ստացել ենք»,- նշել է գործարարը: Նա վստահություն է հայտնել, որ ևս տասը տարուց հասարակությունում մեծ փոփոխություններ են տեղի ունենալու՝ խորհրդային ժամանակ ապրած և մեծացած մարդկանց փոփոխության շնորհիվ:

«Նրանց փոխարեն կգան նորերը: Դա չի նշանակում, որ նրանք ավելի լավն են, պարզապես նրանք նոր են: Մեզ մեծ փոփոխություններ են սպասվում 2020-ականների կեսերին՝ ԽՍՀՄ-ում մեծացած էլիտայի փոփոխություն»,- ասել է նա:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search