Ամերիկացի դիվանագետ Ջեյմս Ուորլիքը լքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը։
Ջեյմս Ուորլիքը լքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Ուորլիքը հայտնել է իր միկրոբլոգում։
Նրա խոսքվ՝ ինքն իր առաքելությունը կավարտի դեկտեմբերի 31-ին։ «Ինձ համար պատիվ էր Պետդեպարտամենտում ավելի քան 30 տարի աշխատելը»,– գրել է դիվանագետը։
Նա նաեւ նշել է, որ դառնալու է Ռուսաստանում ամենամեծ եւ հեղինակավոր իրավաբանական ընկերության՝ «Եգորով, Պուգինսկի, Աֆանասեւ եւ գործընկերներ»–ի գործընկերը։