Artsakhpress

Տնտեսական

«Անտիկոնտրաֆակտ-2016»-ը կարեւոր հարթակ է ԵՏՄ-ում բիզնեսի համար խաղի կանոններ սահմանելու համար.ՀՀ վարչապետ

«Անտիկոնտրաֆակտ-2016» համաժողովը կարեւոր եւ անհրաժեշտ հարթակ է ԵՏՄ երկրներում բիզնեսի համար խաղի հասկանալի կանոնների սահմանման եւ իշխանության, գործարար միջավայրի, ակադեմիական շրջանակների միջեւ երկխոսության համար:

«Անտիկոնտրաֆակտ-2016»-ը կարեւոր հարթակ է ԵՏՄ-ում բիզնեսի համար խաղի կանոններ սահմանելու համար.ՀՀ վարչապետ

«Անտիկոնտրաֆակտ-2016»-ը կարեւոր հարթակ է ԵՏՄ-ում բիզնեսի համար խաղի կանոններ սահմանելու համար.ՀՀ վարչապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 նոյեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 22-ին, «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առեւտրի նախարար Դենիս Մանտուրովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից հայտնում են, որ ֆորումն անցկացվում է ՀՀ կառավարության, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարության հովանու ներքո եւ նվիրված է ԵԱՏՄ անդամ երկրներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառությանը հակազդելու խնդիրներին:

Վարչապետը ողջունել է «Անտիկոնտրաֆակտ-2016» համաժողովի անցկացումը՝ ընդգծելով, որ այն կարեւոր եւ անհրաժեշտ հարթակ է ԵՏՄ անդամ պետություններում բիզնեսի համար խաղի հասկանալի կանոնների սահմանման եւ իշխանության, գործարար միջավայրի, ակադեմիական շրջանակների միջեւ երկխոսության համար:

ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին «Անտիկոնտրաֆակտ-2016» 4-րդ միջազգային ֆորումի անցկացմանն աջակցելու համար եւ ներկայացրել աշխատանքների ընթացքը: Նա նշել է, որ ֆորումն արդյունավետ նախաձեռնություն է՝ արդյունաբերական արտադրանքի ապօրինի (այդ թվում՝ կոնտրաֆակտ եւ կեղծված) շրջանառությունից քաղաքակիրթ շուկաների եւ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության խնդիրները քննարկելու համար, եւ այս տարի համաժողովին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների, մեծ թվով ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք հետաքրքրված են մրցունակ ու որակյալ արտադրության կազմակերպմամբ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկու երկրների առեւտրատնտեսական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային ամուր հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա, եւ անհրաժեշտ է օգտագործել բոլոր հարթակներն ու հնարավորությունները՝ այն լիարժեք իրացնելու համար:

Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսական տեխնիկայի մատակարարման, հանքարդյունաբերության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում փոխգործակցության հեռանկարների շուրջ: Երկուստեք կարեւորվել են գործարար միջավայրի աշխուժացմանը եւ ազատ տնտեսական գոտիների շրջանակում գործակցությանն ուղղված քայլերը: Այս համատեքստում Կարեն Կարապետյանը ներկայացրել է բիզնեսին խրախուսելու նպատակով ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվող ներդրումային հիմնադրամների ստեղծմանը եւ գործունեությանը վերաբերող մանրամասներ:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարին՝ ակտիվ աշխատել ՌԴ գործընկերների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի եւ ծրագրերի շուրջ:


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search